Threads-ը թարմացնում է իր ալգորիթմը. ի՞նչ է փոխվելու օգտատերերի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ի երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,2%-ով
Վրաստանի առևտրաշրջանառությունը 2024թ.-ի 10 ամիսներին հասել է 19,03 մլրդ դոլարի
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի
Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը
Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 74,74 դոլար
ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
Hyundai-ն ավելի քան 42000 մեքենա հետ կկանչի՝ հաղորդագծի հետ կապված խնդրի պատճառով
Արմավիրի մարզի Մարգարա գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը . դիտեք ABNews.am կայքում
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Տնային տնտեսությունները աղքատացել են 2022 թվականին․ վերլուծություն

Հնվ 7, 2024 20:54
65
ADS

1. Տնային տնտեսությունները աղքատացել են 2022 թվականին

2022-ին գրանցվել է 12.6 տոկոս տնտեսական աճ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է 4 972 դոլարից մինչև 7 018 դոլար, այսինքն 41 տոկոսով, սակայն ժողովուրդի իրակական եկամուտները ընկել են։

2021-ին տնային տնտեսությունների միջին ճշգրտված եկամուտը կազմել էր 333 հազար դրամ, իսկ 2022-ին՝ 320 հազար դրամ։ Բնակչության ամենաաղքատ 10% շեմը ստանում էր մինչև 101 հազար դրամ 2021 թվականին, իսկ 2022-ին՝ արդեն 88 հազար դրամ:

Առաջին գծապատկերում տողերը ներկայացնում են մարզերը, իսկ սյուները հասարակության խավերը (անապահով խավ, միջին խավ և հարուստներ)։ Եթե գիծը կարմիր է, ապա նախորդ տարվա համեմատ եկամուտները պակասել են, եթե կապույտ ապա՝ աճել։

Գծապատկեր 1. Տնային տնտեսությունների համախառն եկամուտների փոփոխությունը ըստ մարզերի

image.png

Տնային տնտեսությունների եկամուտները 2022 թվականին պակասել են բոլոր մարզերում բացի Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից։

Երևանում և Արագածոտնում 2022 թվականին հարուստները ավելի են հարստացել, իսկ աղքատները ավելի են աղքատացնել։

Մնացած մարզերում, ինչպես նաև ամբողջ Հայաստանի համար, բոլոր խավերի եկամուտները համեմատած 2021 թվականի հետ պակասել են։

Դիտարկենք տնային տնտեսությունների եկամուտների փոփոխությունը 2018 թվականից սկսած։ Ինչպես երևում է գնաճով ճշգրտված եկամուտները Հայաստանի համար ամենաբարձր կետում էին 2020 թվականին, միջին վիճակագրական ընտանիքը ստանում էր ամսական 278 հազար դրամ (2022 տարեվերջի գներով): Երկու տարվա ընթացքում միջին ընտանիքի եկամուտը ընկել է 15 հազար դրամով՝ մինչև 263 հազար դրամ։ Երևանում միջին ընտանիքի եկամտաբերությունը չի փոխվել այս 2 տարիների ընթացքում, այն հիմականում ընկել է մարզերում։ Նշված 2 տարիների ընթացքում եկամուտի աճ են գրանցել Երևանի հարուստ խաղվի ներկայացուցչները (9-րդ դեցիլ), որոնց ընտանեկան իրական եկամուտի շեմը բարձրացել է 629 հազարից 2022 թվականին մինչև 671 հազար դրամ։

Գծապատկեր 2. Հայաստանի տնային տնտեսությունների եկամուտների փոփոխությունը 2018-ից 2022 թվականներին

image.png

Հաջորդ գծապատկերը համեմատում է գնաճով ճշգրտված տնային տնտեսությունների տարեկան եկամուտները 2005 թվականից սկսած։ Եկամուտները բաժանվել են աճողական զամբյուղների։

Գծապատկեր 3. Որքա՞ն է Հայաստանի ընտանիքների ամսական եկամուտը

image.png

Ինչպես երևում է գծապատկերից մինչև 128 հազար դրամ ստացողները 3.5 տոկոսային կետով աճել են համեմատած 2021-ի։ 128-256 հազար դրամ ստացողների թիվը կրճատվել է 1.9 տոկոսային կետով։

Տվյալները առկա են 2005 թվականից։ Գծապատկերից նաև երևում է որ 2005 թվականից տնային տնտեսություններ գնաճով ճշգրտված եկամուտները գրանցել են կայուն աճ։ Ըստ տվյալների տնային տնտեսությունների իրական եկամուտները ամենամեծ աճն են արձանագրել 2006 և 2007, ինչպես նաև 2019 թվականին։

Անվանական եկամուտների աճ գրանցվել է նաև 2021 և 2022 թվականներին, սակայն այդ տարիներին գրանցվել է համապատասխանաբար 7.2 և 8.6 տոկոս գնաճ, որը զգալի իջեցրել է իրական եկամուտները։ Սա նշանակում է որ 2022 թվականի վերջին աշխատավարձերը դեռ չեն հասել գնաճի տեմպին և 2022 թվականին գրանցված 12.6 տոկոս տնտեսական աճը դեռ չի անդրադարձել տնային տնտեսությունների եկամուտների կամ աշխատավարձերի աճի վրա։ Նշեմ որ 2023 թվականի վերջին գրանցվել է գրեթե զրոյական գնաճ։ Զրոյական գնաճի տեսակետը ներկայացված է տեսանյութում։

Երրորդ գծապատկերում ներկայացված միտքը այլընտրանքային կերպով արտացոլում է նաև հաջորդ գծապատկերը։

Գծապատկեր 4. Որքա՞ն է Հայաստանի ընտանիքների ամսական եկամուտը, այլընտրանքային հայացք

image.png

Այղուսակի տեսքով ներկայացնենք նաև տնային տնտեսությունների եկամուտների փոփոխությունը տարիների ընթացքում։

Հայաստանի տնային տնտեսությունների եկամուտների փոփխությունը հազար դրամ, եկամուտնեը ճշգրտվել են 2022 թվականի վերջի գներով և կշռվել
Տարի Ամենաաղքատ 10%-ի վերին շեմը (1-ին դեցիլ) Միջին ընտանիքի եկամուտ (median) Միջին եկամուտ (mean) Ամենահարուստ 10%-ի ներքևի շեմը (9-րդ դեցիլ)
2005 42 129 155 289
2006 46 148 180 324
2007 51 173 208 390
2008 61 179 226 415
2009 68 202 235 441
2010 69 202 239 468
2011 74 203 239 445
2012 74 221 261 482
2013 71 210 248 468
2014 69 224 283 545
2015 70 222 280 543
2016 75 225 327 685
2017 78 247 309 579
2018 95 272 319 560
2019 102 313 362 640
2020 105 282 351 629
2021 108 290 343 626
2022 95 285 353 671

Տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրներից, մասնավորապես՝ տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտության անվանազերծված միկրոտվյալների բազա (ըստ տնային տնտեսությունների) և Հայաստանի սպառողական գների ամսական ինդեքսը: Տնային տնտեսությունների կենսամակարդակի ցուցանիշները ճշգրտվել են ամսական կումուլատիվ գնաճով, այսինքն յուրաքանչյուր ցուցանիշ ներկայացնում է 2022 թվականի վերջի գնողունակությունը։ Ցուցանիշները նաև կշռվել են։ Հաշվարկները կարելի է ստուգել այցելելով github-ի մեր էջը, որտեղ տրված են տվյալները, հաշվարկների և գծապատկերների կոդը