Զգուշացում IOE AI, ChargeFast, CharlesSchwab, Asos Mall, Furious, Hewlett-Packard Company ներդրումային ընկերությունների վերաբերյալ
Կենտրոնական բանկի իրականացրած ուսումնասիրությունից պարզվել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող IOE AI, ChargeFast, CharlesSchwab, Asos Mall, Furious, Hewlett-Packard Company ընկերություններն իրենց կողմից բացված կայքէջերի, հավելվածների և տելեգրամյան ալիքների միջոցով հրապարակային եղանակով ներգրավում են դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցների (այդ թվում ավանդների) դիմաց բոնուսներ և այլ անձանց հրավիրելու միջոցով բոնուսներ ստանալու հրապարակային առաջարկով:
Ելնելով այն հանգամանքից, որ նշված ընկերությունները, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում են դրամական միջոցներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերություններին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջիններս գործում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:
Հաշվի առնելով վերը նշվածը, Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել նմանատիպ ընկերությունների գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել սպառողների շահերի պատշաճ պաշտպանությունը, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով, որը կարող է հանգեցնել ֆինանսական վնասների և ծանր սոցիալական հետևանքների:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկեր և վարկային կազմակերպություններ։