Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) նախատեսում է 2024 թվականին մասնակից երկրներում ֆինանսավորել առնվազն 30 ծրագիր՝ մոտ $2,3 միլիարդ ընդհանուր արժողությամբ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտարարել է ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
«2024 թվականի համար ունենք հավակնոտ ծրագրեր, եւ մեր ռազմավարության համաձայն՝ ընթացիկ ներդրումային պորտֆելը պետք է հասնի $ 6 միլիարդի», — ասել է նա։
Նիկոլայ Պոդգուզովը նշել է, որ 2023 թվականին բանկի ներդրումների ծավալը կգերազանցի $1,7 միլիարդը։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.