Արդեն շուրջ 6 տարի է ինչ IDBank-ի Premium Banking-ը շուկայում է: IDBank-ի համար առաջնահերթություն է հաճախորդի հարմարավետությունն ու ժամանակի խնայումը։
Դառնալով Premium Banking-ի հաճախորդ դուք ստանում եք ծառայությունների մի ամբողջ փաթեթ․ մի շարք պրոդուկտների եվ ծառայությունների համար արտոնյալ պայմաններ՝ պարզեցված գործընթացով բանկային ծառայություններից մինչև ընտանիքի անդամների սպասարկում։
Պրեմիում դասի քարտապանների համար IDBank-ը նաև առաջինը Հայաստանում թողարկել է մետաղական ուղղահայաց քարտը՝ Visa Infinite Special Edition, որը հաճախորդներին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ։
Հաճախորդների տրամադրության տակ է Հյուսիսային պողոտա 6 հասցեում գործող իր ձևաչափով բացառիկ առանձնացված պրեմիում դասի սրահը, որտեղ հաճախորդը կարող է գործընկերների հետ բանակցություններ ու հանդիպումներ անցկացնել՝ չանհանգստանալով կազմակերպչական հարցերի մասին։ Այստեղ բացի բանկային ծառայություններից օգտվելուց կարող եք նաև վայելել Ձեր ժամանցը Espress It սրճարանում, ինչպես նաև Ձեր աշխատանքը կազմակերպել ժամանակակից բոլոր պահանջներին բավարարող քովորքինգում՝ idworking-ում։
Բացի այդ, այն պահից, երբ Դուք կդառնաք Premium Banking-ի հաճախորդ փորձառու անհատական մենեջերը կուղղորդի և կաջակցի Ձեզ՝ առաջարկելով լավագույն լուծումները Ձեր անհատական ֆինանսական կարիքներին և նախընտրություններին համապատասխան։
Premium Banking-ի հաճախորդն ունի սպասարկման հնարավորություն ինչպես տեղում, այնպես էլ իր գրասենյակում, հեռավար և Telegram հարթակի IDBank concierge-ի միջոցով՝ 24/7 ձևաչափով։ Առանց բանկ այցելելու հաշված օրերի ընթացքում հաճախորդների համար բացվում են հաշիվներ, թողարկում քարտեր, որը հաճախորդը կարող է ստանալ աշխարհի յուրաքանչյուր կետում։