Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում

Բյուջեի հիմքում դրված հարկեր/ՀՆԱ հարաբերակցության էական բարելավումը ռիսկեր է պարունակում

Դկտ 8, 2023 13:38
25

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024թ. պետական բյուջեն։

Պետական բյուջեն իրենից ներկայացնում է կառավարության ֆինանսական պլանը առաջիկա տարվա համար, որտեղ ներառվում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ ծրագրեր են ֆինանսավորվելու, և որոնք են լինելու պետական եկամուտների և բյուջետային մուտքերի աղբյուրները: Բնականաբար, բյուջեի հիմքում ընկած է տնտեսական իրավիճակից բխող հնարավորությունների շրջանակը (եկամուտները), ինչպես նաև կառավարության ստանձնած պարտավորությունները և ծրագրային առաջնահերթությունները:

ՀՀ 2024թ. պետական բյուջեի վերլուծությունը ցույց է տալիս, որ.

2023թ. տնտեսական աճը, կրելով նախորդ տարվա դրական գործոնների ազդեցությունները, շարունակում է մնալ բարձր, սակայն ունի դանդաղման միտում: Տարեսկզբին տնտեսական աճը բավական բարձր էր, սակայն տարվա երկրորդ կեսին՝ հունիս-հուլիս ամիսներից սկսած տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է՝ գտնվելով 6%-ի շուրջ մակարդակում: Եթե աճի տեմպի դանդաղումը շարունակվի, ապա 2024թ. կարող է վտանգվել կառավարության 7% թիրախի ապահովումը, ինչն էլ կհանգեցնի բյուջեի կատարման դժվարությունների, քանի որ կնվազեն նաև հարկային եկամուտները: Բացի կառավարությունից, այլ կառույցների կանխատեսումները 2024թ. համար տնտեսական աճի վերաբերյալ 7%-ից ցածր տիրույթում են, ինչը որոշակի ռիսկերի մասին է մատնանշում: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ բյուջեի ուղերձում այս մասին ևս նշվում է, և նախատեսվել է պահուստային ֆոնդում որոշակի ռեսուրսի պահպանում՝ տնտեսական աճի թիրախի չապահովման դեպքում ծախսերի կրճատման հնարավորություն ունենալու համար:

2024թ. բյուջեում առկա չեն տնտեսական աճի թիրախի ապահովման համար անհրաժեշտ ներդրումների և արտահանման ծավալների ապահովմանն ուղղված միջոցառումներ: Ինչպես վերևում նշվեց, 2024թ. բյուջեն հիմնված է 7% տնտեսական աճի թիրախի վրա, սակայն, կանխատեսումները հուշում են, որ աճը կարող է լինել 5.6%-ի չափ: Հետևաբար 7%-ին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել լրացուցիչ մասնավոր ներդրումների և արտահանման ծավալների աճ: Սակայն, բյուջեի ծախսերի ծրագրերի հատվածում ներդրումների և արտահանման խթանմանն ուղղված հստակ միջոցառումներ ներկայացված չեն, որոնք կբացահայտեին, թե որքանով հնարավոր կլինի հաջորդ տարի նպաստել ներդրումների և արտահանման աճին: Ծրագրերի մասին ոչ ամբողջական տեղեկատվության առկայությունը ներդրումների և արտահանման անհրաժեշտ չափով աճի հավանականությունը բավական անորոշ է դարձնում՝ հարցականի տակ դնելով նաև թիրախային տնտեսական աճի ապահովումը:

 Բյուջեի հիմքում դրված է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության էական բարելավում, որի իրագործումն էական դժվարություններ, հետևաբար նաև ռիսկեր է պարունակում: 2023թ. հարկեր/ՀՆԱ-ն պետք է բարելավվի շուրջ 1.0 տոկոսային կետով, իսկ հաջորդ տարի՝ ևս 0.75 տոկոսային կետով: Ընդ որում, բավական մեծ շեշտադրում է առկա վարչարարության բարելավման վրա, որն ավելի անորոշ և ռիսկային է: ՀՀ պատմության ընթացքում, երկու տարվա մեջ 1.75 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ-ի բարելավում դեռևս տեղի չի ունեցել: Չնայած նրան, որ նախատեսվում են նաև հարկերի բարձրացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ, այնուամենայնիվ դրանք այդքան մեծ ազդեցություն չեն ունենա հարկեր/ՀՆԱ հարաբերակցության վրա: Հետևաբար, այս մասով ևս պետք է նախատեսել որոշակի պահուստային «բարձիկներ» հարկերի հնարավոր թերհավաքագրման պայմաններում հարկաբյուջետային կայունության ապահովման համար:

 2024թ. պետական բյուջեով և՛ եկամուտների, և՛ ծախսերի գծով նախատեսված են էական աճեր: 2024թ. եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 13.1%, իսկ ծախսերի գծով՝ 20.8% աճ: Ծախսերի գծով աճը ներառում է նաև Արցախից բռնի տեղահանված բնակչության աջակցության գումարները, որոնց ծավալը կազմում է շուրջ 109.2 մլրդ դրամ: Վերջինից 47.3 մլրդ դրամն արդեն իսկ ընդունված ծրագրերի համար է նախատեսված, իսկ մնացած մասը՝ 61.9 մլրդ դրամը, տեղափոխվել է պահուստային ֆոնդ՝ տարվա ընթացքում անհրաժեշտ աջակցության ֆինանսավորման համար, քանի որ ներկա փուլում աջակցության կարիքն ամբողջությամբ գնահատված չէ:

 ·         Կապիտալ ծախսերի գծով շարունակում են պլանավորվել անիրատեսական մեծություններ: Կապիտալ ծախսերը նախատեսվում է 2024թ. հասցնել ՀՆԱ-ի 6.6%-ին՝ 2023թ. համար սպասվող 5.9%-ի և 2022թ. փաստացի 4.5%-ի դիմաց: Սակայն, 2023թ. կապիտալ ծախսերն ունեն բավական ցածր կատարողական՝ հունվար-սեպտեմբերի կատարողականը կազմել է ընդամենը 57.4%, ինչը հուշում է, որ կապիտալ ծախսերի քրոնիկ թերակատարման խնդիրը դեռևս չի լուծվել և շարունակելու է մնալ նաև ապագայում, քանի որ դրա ուղղությամբ որևէ էական քայլ չի ձեռնարկվում: Հարկ է նշել, որ կապիտալ ծախսերի մեծացումը հաշվի է առնված նաև հաջորդ տարվա տնտեսական աճի կանխատեսումներում, հետևաբար քրոնիկ թերակատարումների պահպանումը կարող է վտանգել նաև տնտեսական աճի թիրախի ապահովումը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://rb.gy/6rwoii :