Ճապոնիայում ապրիլյան գնաճը պահպանվել է 3,6%-ի մակարդակում
9,451 տեղահանված անձ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար
Աբրահամ Լինքոլնի արյունոտ ձեռնոցները վաճառվել են 1,5 միլիոն դոլարով
Հայաստանում կսկսվի մթնոլորտային օդի որակի վերահսկման նոր փուլ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում ստվերային շրջանառությունն աճել է 146%-ով․ ՊԵԿ
2025 թ-ի ապրիլին Հայաստան է այցելել 123,705 զբոսաշրջիկ
Սաուդյան Արաբիան մարտին նավթի արտահանումը կրճատել է 12,1%-ով
Հայ կոնյակագործները դժգոհ են. խոչընդոտներ հայկական կոնյակի տարանցման ճանապարհին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ապրիլին Մեծ Բրիտանիայում գնաճը հասել է 3.5%-ի
2024 թվականին համաշխարհային աշխատուժը կրճատվել է 4.15%-ով
Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից
Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ միակ ֆուտբոլիստը՝ երեք ՈւԵՖԱ գավաթներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում բանջարեղենի գները աճել են 28%-ով
Սևանա լճի մակարդակը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 21 սանտիմետրով
Ապահովագրական ընկերությունների ակտիվները 2025թ․-ի առաջին եռամսյակում կազմել են 100.9 մլրդ ՀՀ դրամ
IDBank-ը նոր մասնաճյուղ է բացել Կապանում. դիտեք ABNews.am կայքում
Որքան գումար է կուտակվել Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես գտնել լավ վարձատրվող աշխատանք Հայաստանում՝ ըստ պաշտոնական թվերի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինդոնեզիայում ավտոմեքենաների վաճառքն ապրիլին աճել է 5%-ով
Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում

ԱՄՀ փոխտնօրենը խոսել է Հայաստանից ՌԴ արտահանման հնգապատիկ աճի մասին

Դկտ 1, 2023 14:40
18

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն-կառավարչի առաջին տեղակալ Գիտա Գոպինաթը հայտարարել է Հայաստանից Ռուսաստան արտահանման հնգապատիկ աճի մասին,- գրում է banks.am-ը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով Բեռլինում՝ Համաշխարհային տնտեսագիտության գերմանական ինստիտուտի մրցանակ ստանալու կապակցությամբ, Գիտա Գոպինաթը նշել է, որ աշխարհում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում «աշխարհատնտեսական մասնատումը»:

Խոսելով համաշխարհային առեւտրում փոփոխությունների մասին՝ նա նշել է, որ «մատակարարման շղթաներն երկարում են, քանի որ առեւտուրը շարժվում է հարեւան երկրներով՝ հաճախ առանց ծագման եւ վերջնական նպատակակետի երկրի փոփոխության»։

«Վերցնենք, օրինակ, Ռուսաստանը։ ԵՄ հարեւան երկրներից ու Ուկրաինայից արտահանումը կտրուկ նվազել է, իսկ հարեւան երկրներից, այդ թվում՝ Չինաստանից ու Ղազախստանից, կրկնապատկվել է։ Հայաստանի դեպքում արտահանման աճը հնգապատկվել է»,- նշել է ԱՄՀ գործադիր տնօրեն-կառավարչի առաջին տեղակալը։