Թերթերը դատի են տվել Microsoft-ին և OpenAI-ին՝ AI-ն մարզելու համար իրենց բովանդակություն օգտագործելու համար
Apple-ը iOS 18-ում կներդնի արհեստական բանականություն
Tesla-ն դուրս է մղվում չինական շուկայից
ՎԶԵԲ-ն իր 2024թ-ի Տարեկան հանդիպումը և Գործարար համաժողովն անցկացնում է Հայաստանում
Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Ճապոնիան կnչնչացնի COVID-19-ի դեմ գնված դեղամիջոցների 77 տոկոսը
Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում. կան տասնյակ բերման ենթարկվածներ
ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին
2023թ. Ռուսաստանն արտահանել է 59,7 մլն դոլարի ազգային թունդ ալկոհոլային խմիչք
Հայաստանում շինարարության ծավալն առաջին եռամսյակում աճել է 11,7%–ով՝ մինչև 72,2մլրդ դրամ
Թիմ Կուկի տեղը Apple-ում կարող է զբաղեցնել Ջոն Տերնուսը
RTP Global–ը ներդրում է կատարել հայկական ստարափերում
Ռուսաստանում սուրճը կթանկանա 25 տոկոսով
Թուրքիան մտադիր է արգելափակել TikTok-ը երկրում
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» կանոնակարգը ուժի մեջ է մտնում 2024թ-ի հուլիսի 1-ից
Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա
AICA -ն ներդրումներ կկատարի Optimyzee-ում
Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել
Ներկայացվել է լեգենդար Nokia 3210-ի նոր տարբերակը
Պուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակել

Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է

Նյմ 29, 2023 13:53
24
ADS

Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է նոյեմբերի 14-ի թիվ 1/575 որոշմամբ:

Կոնվերս Բանկից հայտնել են, որ թողարկման ընդհանուր ծավալը 500 մլն ՀՀ դրամ է, արժեկտրոնի եկամտաբերությունը 12,5% է, ժամկետը՝ 36 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Պրոդուկտին առավել շատ անձանց հասանելիություն ապահովելու նպատակով սահմանվել է պարտատոմսերի ձեռքբերման ցածր շեմ՝ նվազագույնը տասը հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

Պարտատոմսեր գնել հնարավոր է նաեւ Converse Mobile հավելվածում՝ մուտք գործելով «+», ապա՝ «Կատարել ներդրում» եւ հետեւելով հրահանգներին:

«Ուրախ ենք հայտարարել բանկի նոր B2B եւ B2C ծառայության մասին: Կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխմամբ ներդրողներին հնարավորություն ենք տալու դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները՝ օգտվելով նոր հնարավորությունից, իսկ թողարկող ընկերություններին՝ տեղաբաշխման արդյունքում ներգրավել միջոցներ, դառնալ ավելի հանրային ու ճանաչելի: Հարկ եմ համարում նաեւ նշել այս գործընթացի կարեւորությունը բորսայական առեւտրի աշխուժացման եւ կապիտալի շուկայի կայացման առումով՝ հաշվի առնելով իրական հատվածի կազմակերպությունների սակավաթիվ թողարկումները: Տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող թողարկողների առկայությունն անչափ կարեւոր է մեր երկրի ֆինանսական շուկայի համար, ինչով պայմանավորված՝ այսուհետ ակտիվորեն աշխատելու ենք այս ուղղությամբ»,- ասել է Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:

«Եվրոթերմ» ընկերությունում նշել են, որ պարտատոմսերի տեղաբաշխումը մեծ առաջխաղացում է՝ միտված աշխատանքային գործընթացների եւ կորպորատիվ կառավարման բարելավմանը, զարգացմանը, իսկ երկարաժամկետ առումով՝ նաեւ ընկերության կազմաիրավական ձեւի փոփոխությանը:

«Եվրոթերմ» ընկերության գործադիր տնօրեն Վահե Ղազարյանն ասել է, որ ի սկզբանե «Եվրոթերմ» ՓԲԸ-ի նպատակներից է եղել դառնալ բաց բաժնետիրական ընկերություն։

«Արժեթղթերի թողարկումը լավագույն տարբերակներից մեկն է մեր նպատակին մեկ քայլ ավելի մոտ լինելու համար։

Պարտատոմսերի թողարկումները կբարձրացնեն ընկերության տեսանելիությունը եւ նրա նկատմամբ վստահությունը ֆինանսական շուկաներում, կնպաստեն նոր ներդրումների ներգրավմամբ արտադրության ընդլայնմանն ու կապիտալի կառուցվածքի դիվերսիֆիկացմանը: Մյուս կողմից, սա ընկերության եւ մեր պրոդուկտների նկատմամբ հաճախորդների լոյալությունը բարձրացնելու հիանալի հնարավորություն է»,- ասել է նա:

Նշվում է, որ տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում` երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Թողարկման եւ տեղաբաշխման մանրամասներին, ծրագրային ազդագրի վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մեկնաբանություն