ԵԱՏՄ–ում 2024 թ–ի մարտին 7 մլն 980 հազար գործազուրկ է եղել
ԱՄՆ-ին ֆինանսական կատաստրոֆա է սպասվում մինչև 2025թ.-ն. Համաշխարհային բանկի նախկին ղեկավար
SKB Kontur-ը հայտարարել է իր էկոհամակարգում նոր առցանց բանկի փակ թեստավորման մասին
Կյանքից հեռացել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլիս Մանրոն
Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 15.05.24
ՀՀ-ի ու ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը
ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի
HSBC-ն Մեծ Բրիտանիայում գործարկել է «Խնայողությունների նպատակ» գործիքը
ԵԱՏՄ-ն փոխում է զարգացող և ամենաքիչ զարգացած երկրներից ստացվող ապրանքների ծագման որոշման կանոնները
Խուզարկություններ՝ Պետերբուրգում․ ավելի քան 60 միգրանտ է ձերբակալվել
BRICS-ի ֆինանսատնտեսական ֆորումը մայիսի 27-ին Մոսկվայում կմեկտեղի ավելի քան 350 մասնակցի
ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 50 մլրդ եվրոյի աջակցության ծրագիրը
Ֆրանսիան Գերմանիայի հետ կապիտալի միասնական շուկաների միություն ստեղծելու մտադրություն ունի
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետը մեղադրվում է կաշառակերության մեջ. նրա մոտ հայտնաբերվել է 100 մլն ռուբլի. ՌԴ ՔԿ
2020թ–ից ի վեր ՀՀ–ի և Բելառուսի առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 4 անգամ. դեսպան
Թուրքիան նոր արբանյակ կհանի ուղեծիր
Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 44 միլիարդ դոլարը
Ժոզեպ Բորել. ԵՄ-ն կարող է դառնալ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցության զոհ
Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Apple-ը համաձայնել է ChatGPT-ն ինտեգրել iPhone-ում

Ինչ է անհրաժեշտ՝ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար. ՊԵԿ

Նյմ 27, 2023 14:00
714
ADS

Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:

Քաղաքացիները եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ»-ի հայտարարագրման բաժնից։ Համակարգը հասանելի կլինի ինչպես վեբ, այնպես էլ բջջային հավելվածի տարբերակով։

Համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում, իսկ փոփոխություններ անելու և հաստատելու համար՝ նաև էլեկտրոնային ստորագրություն: Այժմ գործում է խիստ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության երկու տարբերակ։

Տարբերակ առաջին

Բջջային հեռախոսի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է՝

  • ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
  • Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։
  • Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
  • Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments։

Տարբերակ երկրորդ

Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով, ինչի համար անհրաժեշտ է՝

  • ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր:
  • Ունենալ ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader
  • Այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:

Մեկնաբանություն