Idplus-ում նվեր-քարտ գնելիս կարող եք մասնակցել խաղարկության եւ շահել նվեր-քարտ։
Ինչպես հայտնել են idram-ից, նվեր-քարտերի խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նոյեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը ներառյալ idplus լոյալության հարթակում գնել Cenomi Retail Armenia-ի թվային նվեր-քարտ եւ նվիրել սիրելիներին։
Մասնակցելով խաղարկությանը՝ կարող եք շահել 20 հատ 20․000 դրամ արժողությամբ նվեր-քարտերից մեկը։
Նշվում է, որ Cenomi Retail Armenia-ի նվեր-քարտերով կարելի է գնումներ կատարել Zara, Bershka, Pull and Bear, Massimo Dutti, Zara Home, OYSHO, Stradivarius, Charles & Keith եւ խմբի այլ բրենդային խանութ-սրահներում։
Խաղարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 18-ին idplus-ի ինստագրամյան էջում։ Բոլոր հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ համակարգչային ծրագրի օգնությամբ:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.