ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի 1,702,636.7 մլն դրամ եկամուտների 94.97% կամ 1,617,050.2 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։
Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.
- ԱԱՀ ծավալները 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 15.03%-ով և կազմել 538,432.5 մլն ՀՀ դրամ։
- Ակցիզային հարկի ծավալներն աճել են 12.42%-ով և կազմել 95,720.3 մլն դրամ։
- Շահութահարկի ծավալներն աճել են 43.63%-ով և կազմել 276,503.6 մլն դրամ։
- Պետական տուրքի ծավալները նվազել են 47.90%-ով և կազմել 47,261.9 մլն դրամ։
- Մաքսատուրքի ծավալներն աճել են 58.83%-ով և կազմել 54,805.4 մլն դրամ։
- Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները նվազել են 41.18%-ով և կազմել 42,046.7 մլն դրամ։
- Շրջանառության հարկի ծավալներն աճել են 29.77%-ով և կազմել 37,626.3 մլն դրամ։
- Եկամտային հարկի ծավալներն աճել են 16.13%-ով և կազմել 404,779.9 մլն դրամ։
- Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 43.32%-ով և կազմել 66,717.5 մլն դրամ։
- Այլ հարկերի ծավալներն աճել են 35.46%-ով և կազմել 53,199.3 մլն դրամ։
- Հարկերի անցումային գերավճարների ծավալն աճել է 26.69%-ով և կազմել -43.2 մլն դրամ։