2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը. Ակբա բանկ. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում

ԿԲ-ն զգուշացում է տարածել «Սիթի Բայք» ընկերության վերաբերյալ

Նյմ 15, 2023 13:15
42

ՀՀ Կենտրոնական բանկը Սիթի Բայք ընկերության վերաբերյալ զգուշացում է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող Սիթի բայք (City bike) ընկերությունը հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցներից դիմաց «շահույթի մոդելների», «սուպեր բոնուսների» և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով:

Ելնելով այն հանգամանքից, որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է դրամական միջոցներ, մեր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից Սիթի Բայք ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Այդ պատճառով Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով, և կարող է հանգեցնել ֆինանսական վնասների և ծանր սոցիալական հետևանքների:

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից՝ այցելելով ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք` www.cba.am, որտեղ կգտնեք ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող ֆինանսական այն կազմակերպությունների ցանկը, որոնք ՀՀ տարածքում իրավունք ունեն հանդես գալ հրապարակային առաջարկներով և զբաղվել օրենսդրությամբ թույլատրված գործունեությամբ»։