Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Tesla-ն արգելել է Cybertruck գնողներին վերավաճառել մեքենաները գնմանը հաջորդող 1 տարվա ընթացքում

Նյմ 13, 2023 15:30
80

Նման հայտարարություն է հայտնվել «Օգտագործողի համաձայնագրում»գրում է Insider-ը: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Electrek-ը: Համաձայն այդ փաստաթղթի՝ գնորդը ճանաչում է, որ էլեկտրական փիքափը թողարկվելու է «սահմանափակ քանակությամբ» և չի պարտավորվում «ո՛չ գնել և ո՛չ փորձել վաճառել ավտոմեքենան այն ձեռք բերելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում»,- գրում է how2b.am-ը:

Եթե խախտեն այդ պայմանը, կամ էլ եթե Tesla-ի մոտ «լուրջ պատճառներ ծագեն նման ենթադրությունների վերաբերյալ», ընկերությունը կարող է պահանջել դատական արգելանք՝ սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, ինչպես նաև մինչև $50 հազար կամ էլ «մեքենայի փոխանցման կամ վաճառքի դեպքում (կախված գումարի մեծությունից) ստացված գումարի չափը»:

Եվս մեկ հնարավոր հետևանք էլ ընկերության որևէ մեքենա ձեռք բերելու արգելքը կլինի: Բացառություն կարող են անել այն մարդկանց համար, ովքեր ստիպված կլինեն վաճառել Cybertruck-ը՝ «անսպասելի պատճառներից» ելնելով: Դրա համար անհրաժեշտ է հենց Tesla-ին տեղեկացնել մեքենան վաճառելու ցանկության մասին. հենց ընկերությունն էլ կունենա գնելու արտոնյալ իրավունքը:

Եթե արտադրողը Ձեր նշած պատճառները նշանակալի համարի, նա կարող է առաջարկել գնել Cybertruck-ը նշված գնով՝ հանած $0,25 յուրաքանչյուր անցած մղոնի համար, ինչպես նաև հանած վերանորոգման կոսմետիկ և մեխանիկական վնասները:

Նշվում է նաև, որ այսկերպ Tesla-ն հուսով է կրճատել վերավաճառումների թիվը՝ խուսափելով նաև կոնստրուկցիան քանդելու և դրա օրինակով նոր մեքենա վերստեղծելու տարբերակից: