Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Հայաստանը 2024 թվականին Եվրամիությունից ակնկալում է ստանալ 17,9 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհային միջոցներ

Նյմ 3, 2023 16:23
87

Այս մասին ասել է ՀՀ ֆինանսերի նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ նախատեսվում են  երեք հիմնական ուղղություններ։

«Առաջինը՝  Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացումն է, որը բյուջետային աջակցության դրամաշնորհ է։ Այս ծրագիրը կար նաև 2023 թվականին 2,7 մլն եվրոյի չափով, իսկ 2024 թվականին նախատեսվում է 5,4 մլն եվրոյի չափով, հաջորդը՝ «Աջակցություն Հայաստանի դատական ոլորտի բարեփոխումներին․փուլ- 2»,  որը հավելյալ 2,5 մլն եվրո է»,-մանրամասնել է Հովհաննիսյանը։

2024 թվականի համար նախատեսվում է նաև Հայաստանում ԵՄ աջակցության նախագիծ կրթության ոլորտին՝ 10 մլն եվրոյի չափով։ Ըստ նախարարի՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 32 մլն եվրո, որից 29,3 մլն եվրոն ուղղակի բյուջետային աջակցություն է, իսկ մնացածը՝ տեխնիկական։

Անդրադառնալով վարկային միջոցներին՝ ֆինանսական գերատեսչության ղեկավարը մանրամասնել է, որ 2024 թվականի վարկերը կազմում են 21 մլրդ դրամ, որից 153 մլն-ը ընթացիկ ծախսերով և 21 մլրդ 62 մլն-ը՝ կապիտալ։

«Հիմնական մասը, որը կազմում է 18,8 մլրդ դրամ, իրականացվում է ՏԿԵ նախարարության միջոցով՝ ուղղված ոռոգման համակարգի թարմացմանը, կոշտ թափոնների կառավարմանը ճանապարհային ցանցի բարելավմանը, ջրամատակարարման և ջրահեռացման բարելավմանը, քաղաքային զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև կա ՊԵԿ-ի կողմից իրականացվող ծրագիր, որը վերաբերում է վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային ծրագրին, որի վարկային միջոցներն  ընդհանուր առմամբ կազմում են 2 մլրդ 290 մլն դրամ»,-ներկայացրել է նախարարը՝ հավելելով, որ նախատեսված են նաև այլ դրամաշնորհային միջոցներ տարբեր ուղղություններով՝ ոռոգման համակարգ, կոշտ թափոնների կառավարում, գյուղատնտեսական ծրագրերի խթանման, գյուղական ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրեր։

Ընդհանուր դրամաշնորհային գումարը կազմում  է 9 մլրդ 760 մլն դրամ։