2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի
2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք
2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, որոնցից 15,642-ը վերադարձել են
Աշխարհում մահապատիժների թիվն ավելացել է՝ հասնելով 10 տարում առավելագույնին. Amnesty
Չինաստանը խստացնում է ԱՄՆ-ից ներմուծման պայմանները. ինչ է սպասվում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինդոնեզիան ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքեր չի սահմանի

2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի բոլոր բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում են

Նյմ 3, 2023 14:13
56

2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի բոլոր բանկերը, բացառությամբ «Արցախբանկի», հայտնվել են 1000 խոշոր հարկատուների ցանկում,- գրում է how2b.am-ը:

Բանկերից 2-ը՝ «Ամերիաբանկ»-ը և «Արդշինբանկը» նույնիսկ տեղ են գտել 10 խոշոր հարկատուների թվում, և գրեթե բոլոր բանկերը ամենաշատ հարկ վճարած 100 ընկերությունների թվում են, բացառությամբ «Մելլաթ բանկ»-ի (258-րդ տեղ) և «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի (318): Հարկ է նշել, որ 2022թ. ամփոփ տվյալներով բանկերից միայն 9-ն էին խոշոր հարկատուների 100-յակում, իսկ ամենաշատ հարկ վճարած «Ամերիաբանկ»-ը 1000 հարկատուների ցանկում միայն 24-րդն էր:

Եթե անդրադառնանք վճարած հարկերի չափին, ապա այս տարի ընդամենը 3 եռամսյակում առաջատար 4 բանկերը միասին վերցրած վճարել են մոտավորապես նույնքան հարկ, ինչքան նախորդ ամբողջ տարվա ընթացքում բոլոր բանկերը միասին վերցված՝ շուրջ 60 մլրդ դրամ: Միայն 2023թ. «Ամերիաբանկն» (22.8 մլրդ դրամ) ու «Արդշինբանկը» (21.3 մլրդ դրամ) եռապատկել են իրենց վճարած հարկերի քանակը՝ նախորդ ամբողջ տարվա նկատմամբ: Նախորդ ամբողջ տարվա համեմատ վճարած հարկերի գրեթե հնգապատիկ աճ է ապահովել «Էվոկաբանկը»՝ բյուջե մուտքագրելով 7,2 մլրդ դրամ հարկ:

Վերջին տարվա ընթացքում Հայաստանի բանկային համակարգի թռիչքաձև աճը շարունակվում է, և այն արտացոլված էր նաև ավելի վաղ հրապարակված շահութաբերության ցուցանիշներում: