Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

ՀԲԸՄ-ը տաք ուտեստ է հասցնում Արցախից բռնի տեղահանվածներին

Հկտ 26, 2023 15:53
73

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը արցախցի հայրենեակիցների կողքին է բռնի տեղահանման հենց առաջին օրվանից: Գործընկեր World Central Kitchen միջազգային ՀԿ-ի հետ միասին տեղահանումից անմջապես հետո հասել էին Գորիս, որ շուրջ մեկ տարվա շրջափակումից, սովից ու հայրենազրկումից հետո առաջին տաք ու թարմ ճաշը հասցնեն արցախցի քույրերին ու եղբայրներին:

Ներկայում 50-ից ավելի ռեստորանների հետ է աշխատում ՀԲԸՄ-ն: Երևանում, Վայոց ձորում և Սյունիքում գործող ութ խոհանոցները հիմա օրական ավելի քան 13,000 չափաբաժին օգտակար սնունդ են առաքում Հայաստանի յոթ մարզերում ապաստանած արցախցիներին: Այսօրվա դրությամաբ գրեթե 243 000 չափաբաժին տաք սնունդ են բաժանել արդեն: Ի դեպ, խոհանոցում 70-ից ավելի արցախցիներ են նաև աշխատում․վճարովի աշխատանք է: Մենյուն կազմելիս Արցախցի կանանց խորհուրդն են հարցնում, որ տաք կերակուրը բոլոր արցախցիներին դուր գա:
Տաք սննդի ապահովման ծրագիրը դեռ շարունակվում է, բայց բարեգործական միությունը շուտով կանցնի հաջորդ ծրագրին; Արցախցի ընտանիքներին կփորձեն տրամադրել չոր սննադային փաթեթներ. այնպիսիք, որոնցով հնարավոր կլինի մեկ շաբաթ ինքնուրույն կերակուր պատրաստել: