Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով

Բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերն ավելացել են

Հկտ 26, 2023 14:00
225

Հայաստանի 18 առեւտրային բանկերից 17-ն ընդգրկվել է 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 111.8 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 47.51 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 135.3%),- գրում է banks.am-ը:

2023թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 22.82 մլրդ դրամի հարկ:

Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 250.1%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 6-րդն է:

Արդշինբանկը՝ 21.31 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2022թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 5.05 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 322.2%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 7-րդն է:

Նրան հաջորդում են Ակբա Բանկը՝ 10.89 մլրդ դրամ (16-րդ տեղ, աճ՝ 89.7%), Ինեկոբանկը՝ 8.63 մլրդ դրամ հարկերի ծավալով (21-րդ տեղ, աճ՝ 104.3%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Evocabank-ը՝ պետբյուջե վճարելով 7.28 մլրդ դրամ հարկ (25-րդ տեղ, աճ՝ 500.4%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

Կոնվերս Բանկը՝ 6.71 մլրդ դրամ (29-րդ տեղ, աճ՝ 119.2%),

IDBank-ը՝ 5.42 մլրդ դրամ (36-րդ տեղ, աճ՝ 172%),

ԱրարատԲանկը՝ 4.92 մլրդ դրամ (42-րդ տեղ, աճ ՝ 154.1%),

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 4.8 մլրդ դրամ (44-րդ տեղ, աճ ՝ 191%),

Հայէկոնոմբանկը՝ 3.62 մլրդ դրամ (64-րդ տեղ, աճ՝ 42.6%),

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 3.05 մլրդ դրամ (76-րդ տեղ, աճ՝ 8.2 %),

Յունիբանկը՝ 3.03 մլրդ դրամ (77-րդ տեղ, աճ՝ 65.8%)

Ֆասթ Բանկը՝ 2.73 մլրդ դրամ (87-րդ տեղ, աճ ՝ 164.5%),

Արմսվիսբանկը՝ 2․52 մլրդ դրամ (92-րդ տեղ, անկում՝ 8.9%)

Հայբիզնեսբանկը՝ 2.46 մլրդ դրամ (93-րդ տեղ, անկում ՝ 35.6%),

Մելլաթ Բանկը՝ 0.91 մլրդ դրամ (258-րդ տեղ, աճ՝ 26.6%),

Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.73 մլրդ դրամ (318-րդ տեղ, աճ՝ 17.4%)։