Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

«Կասպերսկի»-ն App Store-ում խարդախ ներդրումային հավելվածներ է հայտնաբերել

Հկտ 10, 2023 14:33
20
ADS

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն App Store-ում հայտնաբերել է գումար վաստակելու համար նախատեսված հավելվածներ, որոնք ուղղված են ռուսալեզու օգտատերերին,- գրում է b24.am-ը:

Ընկերության տվյալներով՝ ծրագրերը նմանակում են կրիպտոարժույթների հաշվառման տարբեր հարթակները և նույնիսկ ֆինանսական գրագիտության ստուգման մինի-խաղ։ Չարագործների նպատակն է iOS-սարքերի տերերի անձնական տվյալներն ստանալը, որպեսզի հետագայում հնարավոր զոհերին գայթակղելով ներգրավեն ֆինանսական սկամ-նախագծեր։

Փորձագետները զգուշացնում են, որ եթե օգտատերն App Store-ից տեղադրում է նման հավելվածներից մեկը և գործարկում այն, ծրագիրը բեռնում է ֆիշինգային HTML-էջ: Այդտեղ նրան առաջարկում են հասանելիություն ստանալ իբր խոշոր ռեսուրսարդյունահանող ընկերության ներդրումային հարթակին։ Համոզիչ լինելու համար չարագործները էջում ավելացրել են ճանաչելի լոգոտիպ և այն ձևավորել կազմակերպության կորպորատիվ գույներով։ Ընդ որում, կեղծ նախագծի հեղինակները վստահեցնում են, որ դրա մասնակիցները կարող են ամսական 100-150 հազար ռուբլի վաստակել։

Ըստ չարագործների լեգենդի՝ հարթակ անվճար մուտք ունենալու համար անհրաժեշտ է հարցում անցնել։ Օգտատիրոջը հարցնում են այդ թվում տարիքի, ֆինանսական նպատակների մասին (оրինակ՝ «բարեկարգել/ գնել բնակարան»  կամ «ապահովել իրեն և ընտանիքը»), ինչի համար է մարդը նախատեսում է ծախսել վաստակած գումարը («ճանապարհորդության վրա», «գնել այն, ինչի մասին վաղուց երազել է»)։ Կախված հավելվածից՝ հարցաթերթիկը կարող է փոքր-ինչ տարբերվել: Բայց վերջին փուլը միշտ նույնն է: Հավանական զոհին խնդրում են լրացնել հատուկ ձևաթուղթ. նշել անուն-ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը:

Հենց օգտատերը մուտքագրում է անձնական տվյալները, տեղեկատվությունը հասնում է խարդախներին։ Ընդ որում, էկրանի վրա օգտատերը տեսնում է հաղորդագրություն, որ իր համար իբր տեղ է ամրագրված հարթակում և պետք է սպասել մասնագետի զանգին՝ գրանցումը հաստատելու համար։ Դատելով հավելվածների տակ օգտատերերի տեղադրած արձագանքներից՝ զանգն այնուհետև իսկապես գալիս է։ Չարագործները մարդկանց փորձում են դրդել կասկածելի նախագծում ներդրումների անվան տակ որոշակի գումար ուղղելուն։ Ընդ որում, նրանք իրենց պնդերեսաբար են պահում. ամեն օր զանգահարում են, լկտիաբար խոսում։

«Կա համոզմունք, որ App Store-ում չափազանց խիստ մոդերացիա է, մեկնաբանություններում որոշ օգտատերեր շատ զարմացել են, որ այս խանութում հանդիպում են խարդախ հավելվածներ։ Սակայն դա այդպես չէ։ Հավելվածների խանութներում մոդերացիան շրջանցելու եղանակներից մեկն այն է, որ հեղինակները նախ այդտեղ ներբեռնում են մաքուր հավելված, այնուհետև թարմացման մեջ ավելացնում են իրենց անհրաժեշտ ֆունկցիոնալությունը: Այս դեպքում խնդիրը, հավանաբար, կապված է եղել այն բանի հետ, որ ծրագրերը ընդամենը HTML-էջ են ցուցադրում, ինչը ինքնին վնասաբեր պահվածք չէ. այսպես կարող են անել ամենատարբեր ծրագրերը: Բացի այդ, չարագործների սերվերը սարքի գտնվելու երկիրը որոշում է IP-հասցեով, ինչի պատճառով ֆիշինգային հարցումը բեռնվում է միայն Ռուսաստանում գտնվող օգտատերերի մոտ։ Այդ պատճառով հավելվածները կարող էին ուշադրություն չգրավել մոդերացիայի ընթացքում»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Սերգեյ Պուզանը:

Ընկերության մասնագետները տեղեկացրել են Apple-ին, ներկայումս հավելվածները հեռացվել են խանութից: Նրանք նաև խորհուրդ են տալիս օգտագործել մոբայլ սարքերի  պաշտպանական լուծում, օրինակ, Kaspersky iOS-ի համար հավելվածը, որը կանխում է ֆիշինգային էջերի բեռնումը: