Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը. Ակբա բանկ. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում

2023թ.–ի 7 ամիսներին արտահանման և ներմուծման աճը հանգեցրել են առևտրի հաշվեկշռի վատթարացման. ՀԲ

Հկտ 2, 2023 12:36
64

2023 թ. հունվար-հուլիս ամիսներին արտահանման և ներմուծման ծավալներն աճել են, համապատասխանաբար, 62 և 63 տոկոսով` հանգեցնելով առևտրի հաշվեկշռի 64 տոկոս վատթարացման։ Նման գնահատական է ներկայացվում «Armenia Monthly Economic Update – September 2023» ՀԲ–ի ամփոփագրում:

Նշվում է, որ ապրանքների արտահանման և ներմուծման ոլորտում շարունակվել է գրանցվել երկնիշ ամսական աճ, որը չափավորված է 2023 թ. առաջին մի քանի ամիսների համեմատ:

Ապրանքների արտահանումն ու ներմուծումը հուլիսին աճել է, համեմատաբար, 16 և 20 տոկոսով` պայմանավորված մեքենասարքավորումների և տրանսպորտային միջոցների վերաարտահանմամբ: Բացի այս ապրանքատեսակներից` Հայաստանի հիմնական արտահանման որոշ մասը կրճատվել է: Հուլիսին պղնձի և պատրաստի սննդամթերքի արտահանումն անվանական արտահայտությամբ նվազել է, համապատասխանաբար, 10 և 8 տոկոսով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը 2023 թվականի հունվար-հուլիսին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 62,6%-ով՝ գերազանցելով 10,37 մլրդ դոլարը, իսկ արտահանումը տարվա առաջին յոթ ամիսներին աճել է 62,1%-ով։ կազմելով ավելի քան 3,8 մլրդ դոլար, իսկ ներմուծումը գերազանցել է ավելի քան 6,5 մլրդ դոլարը՝ գրանցելով 63% աճ։