ԵՄ-ն 5 մլն եվրոյով կավելացնի հումանիտար ֆինանսավորումն՝ ի պատասխան աճող պահանջմունքների, կապված Արցախում ճգնաժամի հետ։
«Սպասվում է, որ հակամարտության էսկալացիան եւ դրան հաջորդած հրադադարը առաջ կբերեն մարդկանց զանգվածային հեռացում Արցախից Հայաստան, սահմանն արդեն հատել է մոտ 13 500 փախստական։ Միեւնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի անկլավում նկատվում է պարենի սուր անբավարարություն եւ էլեկտրականության ու ջրի հասանելիության բացակայություն։
5 մլն եվրոյի չափով հումանիտար ֆինանսավորումը ներառում է 500 000 եվրո շտապ աջակցություն, որը հայտարարվել էր անցած շաբաթ, եւ 4,5 մլն եվրոյի չափով նոր ֆինանսավորում, որը տրամադրվում է, որպեսզի.
- Օգնեն Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց։ Այդ օգնությունը տեղ կհասցվի ԵՄ տարբեր հումանիտար գործընկերների միջոցով, որոնք գործում են Հայաստանում, եւ կընդգրկի մոտ 25 000 մարդ։ Առաջնահերթ է դրամական օգնության, բնակարանի, պարենային անվտանգության եւ գոյության միջոցներով ապահովման հարցում օգնության հատկացումը։
- Օգնել Արցախում խոցելի մարդկանց։ Այդ օգնությունը ուղղվելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով եւ ուղղվելու է մոտ 60 000 մարդու՝ սննդամթերքով, բուժական սպասարակմամբ, բնակարանով եւ լոգիստիկայով ապահովելու համար։
ԵՄ-ն նաեւ տարածաշրջան կուղարկի հումանիտար հարցերի փորձագետի, որը կաշխատի հումանիտար գործընկերների հետ տեղերում, որպեսզի ապահովի ճգնաժամին արագ արձագանքումը»։