Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում

ԲՐԻԿՍ–ի և ԵԱՏՄ–ի անդամ երկրների փոխադարձ առևտուրը աճում է. Մյասնիկովիչ

Սպտ 13, 2023 11:34
129

ԲՐԻԿՍ–ի և ԵԱՏՄ–ի անդամ երկրների փոխադարձ առևտուրը աճում է. 2023 թվականի առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը 150 մլրդ դոլար է կազմել։ Այս մասին սեպտեմբերի 12-ին VIII Արևելյան տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ–ԲՐԻԿՍ. դերը բազմաբևեռ նոր աշխարհի ձևավորման գործում» նստաշրջանի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Նրա խոսքով` ԵԱՏՄ երկրների արտահանումը ԲՐԻԿՍ–ի երկրներ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 15%–ով։

«Ապրանքային այս հոսքերը, համոզված եմ, աճելու են, հաշվարկների ժամանակակից և հուսալի համակարգեր են անհրաժեշտ», – ասել է Մյասնիկովիչը։

Նա երկրների ֆինանսների նախարարություններին և կենտրոնական բանկերին առաջարկել է մինչ կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը, որը կկայանա 2024 թվականին Կազանում, ուսումնասիրել ԵԱՏՄ–ի և ԲՐԻԿՍ–ի հետ կապված հարցերը։

«Այժմ աշխատում ենք որակական ցուցանիշների բարելավման ուղղությամբ։ Խոսքը աշխատանքի արտադրողականության աճի, նյութական և էներգետիկ ծախսերի նվազեցման մասին է», – ասել է Մյասնիկովիչը։

Նա նշել է նաև ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը։
Մյասնիկովիչը նկատել է, որ ԵԱՏՄ պետությունները լուրջ իրավասություններով են օժտված, սակայն ԲՐԻԿՍ–ի երկրների ընկերությունների մասնակցությունը կարող է լինել փոխշահավետ և արագացնել նոր ապրանքների արտադրման գործընթացները։
ԵՏՀ կոլեգիայի նախագահը Չինաստանի, Հնդկաստանի, ԲՐԻԿՍ–ի այլ երկրների ընկերություններին հրավիրել է նաև համատեղ գործունեություն ծավալելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաստոցաշինությունը, մեծ ծավալների քիմիական արտադրանքը, դեղագործությունը և մի շարք այլ ոլորտներ։
Աղբյուրը՝   armeniasputnik.am