Մ.թ.ա 571 թվականին, Չինաստանի Չու թագավորությունում ծնվեց մի <<ծեր>> մանուկ: Նորածինը ծնվել էր սպիտկ մազերով ու սպիտակ հոնքերով, և մայրը նրան կոչեց Լաո Ծը, որ թարգմանաբար նշանակում է ծեր իմաստուն; Հենց այս սպիտակամազ երեխան հետո արդեն պետք է դառնար Չինաստանում եվ ամբոջ աշխարհում ամենահայտնի փիլիսոփաներից մեկը:
Լաո Ծըն կարևոր գործիչ է չինական փիլիսոփայության մեջ: Նա հանդիսացավ դաոսիզմի հիմնադիրը. ուսմունք, որը Չինաստանի կրոնական-փիլիսոփայական կարևոր հոսանքներից է: Դրա հետ մեկտեղ նա հանդիսացավ հայտնի տրակտատի հեղինակը, որով սկիզբ դրվեց Դաո-ի ուսմունքին` բացարձակի, սկզբնապատճառի, սկզբի մասին: Դաոսիզմին այսօր, ըստ որոշ հաշվարկների, հետևում է 20 մլն-ից ավելի մարդ: Մեկ այլ հաշվարկով Դաո ուսմունքի հետևորդ է աշխարհի կես մլրդ բնակիչ:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.