Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը հայտարարել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում Թեհրանի և Բաքվի հետ՝ գոյություն ունեցող ենթակառուցվածքով Ադրբեջանի տարածքով Հայաստան, հետագայում նաև Իրան 300 ՄՎտ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորության վերաբերյալ։ Առաջին փուլում Մոսկվան մտադիր է առանց նոր շինարարության էներգետիկ ենթակառուցվածքի օգտագործման հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի և Բաքվի հետ: Նախարարն ընդգծել է, որ նախագծի բոլոր մասնակիցները շահագրգռվածություն ունեն դրա իրականացման հարցում։
Մոսկվան մտադիր է Ադրբեջանի տարածքով 300 ՄՎՏ էլեկտրաէներգիա արտահանել ՀՀ և Իրան
Սպտ 11, 2023 12:25
21