«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխարհահռչակ Shell-ը Հայաստանում նոր հասցե ունի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ. դիտեք ABNews.am կայքում
5 հստակ խորհուրդ և զգուշացում ֆինասների նախարարից հայ բիզնեսմեններին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսին Հայաստան է այցելել 181,436 զբոսաշրջիկ
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ

ԿԲ նախագահ. մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է «ցանկացած փոթորկի դիմակայելու կարողություն»

Սպտ 6, 2023 16:55
102

Հայաստանում խորապես գիտակցում են, որ չի կարելի ապավինել բախտին կամ իներտությանը՝ երկրում մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար, ռիսկերը միշտ էլ կան, որոշներն ավելի վտանգավոր են, քան մյուսները, և դրանցից շատերն իրականանում են, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը,- գրում է arka.am-ը:

Նման պայմաններում հատկապես կարևորվում է լավ կառավարումը, որի էությունը, ըստ ԿԲ նախագահի, «ցանկացած փոթորկի դիմակայելու կարողությունն է»:

«Հարցն այն չէ, թե արդյո՞ք մենք կարող ենք ընդհանրապես խուսափել այդ ռիսկերից, այլ այն, թե արդյո՞ք մենք ունենք դրանց արդյունավետ կառավարման համակարգ», — ասել է նա «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Դիլիջանում:

Գալստյանը նշել է, որ քովիդի համաճարակի ընթացքում բացահայտվեց դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության կարևոր դերը երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության ապահովման գործում:

Նա նաև հիշեցրել է, որ երբ գնաճային ճնշումները սկսեցին ի հայտ գալ, անորոշություն առաջացավ դրանց պատճառների վերաբերյալ: Սա ստեղծեց նոր հաղորդակցության և վստահության մարտահրավերներ կենտրոնական բանկերի համար: Այս խնդիրներն արդիական էին անցյալ դարի 80-ականներին, և շատերը դրանք լուծված էին համարում:

ԿԲ նախագահը շեշտել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը՝ չնայած հաճախակի տնտեսական և աշխարհաքաղաքական ցնցումներով պայմանավորված դժվարություններին։ Նա նաև նշեց, որ ֆինանսական քաղաքականությունը, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը օրեցօր էլ ավելի փոխկապակցված են դառնում և պահանջում սերտ համագործակցություն։

ԿԲ նախագահը կարևորել է նաև այն հանգամանքը, որ գլոբալ մասնատումը (ֆրագմենտացիա) կարող է ռիսկեր ստեղծել կապիտալի համաշխարհային հոսքերի առումով և դժվարություններ առաջացնել կապիտալի միջազգային շուկաներ մուտք գործելու համար։ Հետևաբար՝ համակարգված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունն առանցքային դեր է խաղում ներքին տնտեսության համար՝ նման ազդեցությունները կառավարելու և անկայունությունը մեղմելու գործում: