Բիթքոյնի գնի պայթյունի գաղտնիքը. MicroStrategy-ի ռեկորդային ներդրումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթ տեղափոխող 30 լցանավի նկատմամբ
Մարդիկ և ռոբոտները. համագործակցություն կամ մրցակցություն տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 95.1%-ով
Համաշխարհային բանկը 2022 թվականի փետրվարից Կիև է ուղարկել ավելի քան 40 միլիարդ դոլար
Վճարի՛ր Իդրամով Երևան մոլում և շահի՛ր նվերներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպե՞ս Իլոն Մասկը դարձավ պատմության ամենահարուստ մարդը մեկ շաբաթվա ընթացքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 243 դեպք. գրանցվել է 43 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ
Ամենախոշոր կիբերհարձակումը. Թրամփն ու հարյուրավոր գործիչներ տուժել են. մանրամասները՝ ABNews.am կայքում
Threads-ը թարմացնում է իր ալգորիթմը. ի՞նչ է փոխվելու օգտատերերի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ի երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,2%-ով
Վրաստանի առևտրաշրջանառությունը 2024թ.-ի 10 ամիսներին հասել է 19,03 մլրդ դոլարի
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի
Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը
Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 74,74 դոլար
ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
Hyundai-ն ավելի քան 42000 մեքենա հետ կկանչի՝ հաղորդագծի հետ կապված խնդրի պատճառով
Արմավիրի մարզի Մարգարա գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Հայաստանի տնտեսության աճը 2023-ին կկազմի 7,5%. S&P

Օգս 28, 2023 12:53
64
ADS

2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի մոտավորապես 7,5% և միջինում 4,0% 2024-2026 թվականներին: Այդ մասին խոսվում է S&P Global միջազգային վարկանիշային գործակալության հետազոտության մեջ,- գրում է how2b.am-ը:

Գործակալության վերլուծաբանները կանխատեսում են, որ ծայրահեղ սցենարներից զատ, ինչպիսին է Ադրբեջանի հետ պատերազմական կոնֆլիկտը, Հայաստանի տնտեսական աճի հեռանկարներն առաջիկա տարիներին կմնան կայուն:

«2022-ին Հայաստանի տնտեսական կյանքի վառ տարուց հետո մենք սպասում ենք, որ աճը կդանդաղի, սակայն 2023-ին կմնա կայուն 7,5% մակարդակում: Նման դանդաղումը կարելի է բացատրել առավել թույլ արտաքին պահանջարկով, առավել սահմանափակ ֆինանսական պայմաններով և ֆինանսական միջոցների և միգրանտների ներհոսքի զսպմամբ», — նշում են փորձագետները:

Նշվում է նաև, որ նախորդ տարվա ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետևանքները օգնել են Հայաստանի տնտեսությանն էականորեն աճել 12,6%-ով:

«Այս աճը առաջին հերթին պայմանավորված է Ռուսաստանից արտագաղթով, որը նպաստել է տնտեսության աճին տարբեր ուղիներով: Ռուսաստանից արտագաղթողների նշանակալի մասը որակավորված և երիտասարդ ՏՏ մասնագետներ են: Այդկերպ, որոկավորված աշխատուժի ներհոսքը՝ օտարերկրացիների՝ ավելի քան 1000 ընկերությունների համադրությամբ, նշանակալի ներդրում է ունեցել այնպիսի ոլորտի աճի մեջ, ինչպիսին ՏՏ-ն է, որը 2022 թվականին ավելացել է 51%-ով», — նշվում է հետազոտության մեջ:

Հայաստանի տնտեսական աճն ըստ պետբյուջեի 2023-ին դիտարկվում է 7%-ի չափով, իսկ գնաճը՝ 4% (±1,5%): 2023 թվականի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, երկրում գրանցվել է դեֆլյացիա 0,5%, իսկ այս տարվա մայիս ամսվա համեմատությամբ գների անկումը կազմել է 1,4%:

ՀՀ ԿԲ հունիսյան կանխատեսման համաձայն՝ Հայաստանի տնտեսությունն այս տարի աճելու է 6,9%-ով, իսկ 12-ամսյա ինֆլյացիան նպատակային ցուցանիշից ցածր է լինելու 4%-ով:

Fitch-ը կանխատեսել է 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճ մինչև 6,1%, իսկ Moody’s-ը՝ մինչև 7%: Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ տարում կազմելու է 4,4%, իսկ Եվրասիական զարգացման բանկ-ն կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը կաճի 7,5%-ով: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը գնահատում է հայկական տնտեսության աճը 5%-ով, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է աճ 5,5%-ով: