Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում

YouTube-ում հնարավոր կլինի երգ որոնել պարզապես այն երգելով

Օգս 25, 2023 12:37
240

YouTube վիդեոծառայությունը փորձարկում է նոր գործառույթ, որն օգտատերերին թույլ կտա հարթակում երգ որոնել՝ պարզապես երգելով դրանից մի հատված: Գործառույթը ներկայումս հասանելի է Android հավելվածի սահմանափակ թվով օգտվողների։

YouTube-ը կկարողանա ճանաչել երգը՝ լսելով դրանից մի կարճ հատված, ընդորում՝ ինչպես մարդու կողմից կենդանի կատարմամբ, այնպես էլ այլ սարքերի ձայնագրության նվագարկմամբ, ինչպես Shazam հավելվածի դեպքում է։

YouTube-ը թույլ կտա մեղեդին երգել կամ նվագարկել երեք վայրկյան կամ ավելի, որից հետո կորոնի և կգտնի համապատասխան տեսանյութերը՝ պաշտոնական հոլովակներով կամ դրանց կարճ՝ Shorts տարբերակները:

2020-ի հոկտեմբերին Google-ը (որին պատկանում է YouTube-ը) գործարկել էր երգերը սուլելու կամ երգելու միջոցով նույնականացնելու գործառույթ։ Սակայն այդ ժամանակ անհրաժեշտ էր, որպեսզի երգը հնչի 10-15 վայրկյան: YouTube-ի այս տեխնոլոգիան կօգտագործի նույն համակարգը, ինչ Google որոնողական համակարգը։

YouTube-ը վերջերս մի քանի նոր գործառույթներ է գործարկել։ Մասնավորապես, ծառայությունը վերջերս գործարկել է ձայնի կայուն բարձրություն ապահովող Stable Volume կոչվող գործառույթը։ Տեսանյութի դիտման ընթացքում այն հարթեցնում է չափազանց բարձր պահերը բղավոցի կամ ֆոնային հնչյունների ժամանակ և ուժեղացնում է չափազանց ցածր հատվածները։ Նոր գործառույթն այդպիսով թույլ է տալիս ապահովել ավելի հարմարավետ և հավասարակշռված աուդիո փորձառություն։

YouTube-ը նաև գործարկել է փորձնական նոր գործառույթ, որն օգտատերերին հնարավորություն է տալիս տեսանյութի մասին համառոտ տեքստային նկարագրություն ստանալ՝ առանց այն դիտելու:

Իր նորարարությունների շրջանակում YouTube-ն այս տարի հեշտացրել է փոքր լսարան ունեցող բլոգերների համար գումար վաստակելու հնարավորությունը։

Աղբյուրը՝   tech.news.am