«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխարհահռչակ Shell-ը Հայաստանում նոր հասցե ունի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ. դիտեք ABNews.am կայքում
5 հստակ խորհուրդ և զգուշացում ֆինասների նախարարից հայ բիզնեսմեններին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսին Հայաստան է այցելել 181,436 զբոսաշրջիկ
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ

2022 թվականին Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է ոսկու և ադամանդի արտահանումը

Օգս 16, 2023 12:52
557

2022 թվականին Հայաստանը 2,3 անգամ ավելացրել է ոսկու արտահանումը՝ ծավալները հասցնելով մինչեւ 8 871 կգ՝ մաքսային արժեքի 3 անգամ աճով ՝ մինչև 414.2 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Արտահանման հիմնական ծավալը բաժին է ընկել ԱՄԷ-ի շուկային (54,6%) եւ Հնդկաստանին (33,2%), իսկ մնացածը բաշխվել է Թուրքիայի (11,5%), Իտալիայի, Ռուսաստանի և Ղրղզստանի միջև:

Իսկ հաշվետու ժամանակահատվածում ներմուծված ոսկու ծավալը կազմել է 4 918,1 կգ, տարեկան աճը’ 3,1 անգամ՝ մաքսային արժեքի 2,6 անգամ ավելացման դեպքում’ մինչև 234,7 մլն դոլար:

Որպես Հայաստան ոսկու հիմնական ներկրողներ հանդես են գալիս Ռուսաստանը (91,1%), որին մեծ տարբերությամբ հետեւում են ԱՄԷ-ն (6,3%) և ԱՄՆ-ը (2,5%), իսկ ավելի չնչին ծավալներ են մատակարարվել Շվեյցարիայից, Թաիլանդից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Ճապոնիայից և Գերմանիայից:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Հայաստանն արտահանել է 3 776,3 կգ ոսկի (ներառյալ գալվանական փոշիացումը), ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ցածր է 33,4% — ով։ Ընդ որում, արտահանված ոսկու մաքսային արժեքը նվազել է 47,7% — ով’ մինչև 133,8 մլն դոլար: Իսկ ներկրված ոսկու ծավալը կազմել է 1 560,3 կգ’ տարեկան 3,4 անգամ աճով, մաքսային արժեքի 3,7 անգամ’ մինչև 90 մլն դոլար աճի դեպքում:

 

2022 թվականին Հայաստանը 4,1 անգամ ավելացրել է ադամանդների արտահանումը՝ մինչեւ 2 366,5 հազար կարատ։ Համապատասխանաբար՝  4 անգամ աճել է նաև մաքսային արժեքը՝ մինչեւ 417.7 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Հայաստանն ադամանդներ է արտահանում հիմնականում ԱՄԷ (76,7%) և Ռուսաստան (19,2%), ավելի քիչ  մատակարարվում է Բելգիա (2%) և Բելառուս (0,7%): Բոլորովին չնչին ծավալներ են բաշխվել ԱՄՆ-ի, Իսրայելի, Հոնկոնգի, Կանադայի, Թաիլանդի, Վրաստանի, Գերմանիայի և Չինաստանի միջև։

Ներմուծման ծավալները նույնպես մի քանի անգամ ավելացել են։ Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ներմուծումն աճել է 2.8 անգամ ՝ կազմելով 2 542 հազար կարատ, մաքսային արժեքի 3.1 անգամ աճի դեպքում ՝ մինչև 389.9 մլն դոլար:

Ադամանդների առյուծի բաժինը ներմուծվել է ՌԴ-ից (48%), Հնդկաստանից (34,3%), Բելառուսից (6,9%), Հոնկոնգից (4,1%), ԱՄԷ-ից (2,5%), ավելի փոքր ծավալներով՝ Անգոլայից, Բելգիայից, Իսրայելից, Թաիլանդից, Լիբանանից, Շվեյցարիայից, Չինաստանից, Կանադայից, ՀԱՀ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Սիերա Լեոնեից:

Աղբյուրը՝   finport.am