Իսրայելի հարձակումներից ի վեր Իրանում զոհվել է 430 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ ավելի քան 3500. Իրանի ԱՆ
ԵՄ-ը հետաձգել է ռուսական նավթի գնային շեմի նվազեցումը Իսրայելի եւ Իրանի հակամարտության պատճառով
Ռուսաստանը դեմ է, որ Իրանը զանգվածային ոչնչացման զենք ունենա. Պուտին
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը կմեկնեն Վրաստան
Թրամփը դեմ է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերն ԱՄՆ-ի համար 5%-ով բարձրացնելուն՝ կոչ անելով եվրոպացիներին ստանձնել այդ բեռը
Հինգ Դաս, որ Qyachal-ի վրիպակից կարող է սովորել ամեն բրենդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին զգոն լինել ու հետևել պաշտոնական հաղորդումներին. +972 58 607 0313
Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. դիտեք ABNews.am կայքում
Եվրոպական ներդրումային բանկը €70 մլրդ կուղղի տեխնոլոգիական ոլորտին՝ խթանելու նորարարությունն ու արդյունաբերական զարգացումը
Եվրոպական ներդրումային բանկը €100 մլրդ սահմանաչափով 2025-ին կներդնի պաշտպանության, էներգացանցերի և էներգախնայողության մեջ
Իռլանդիան դադարեցրել է ածխով էներգիայի արտադրությունը․ շուտով նույնը կկատարեն Իսպանիան ու Իտալիան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքը մայիսին նվազել է 2.7 տոկոսով
Անապահով անձանց աշխատանքի ընդունած գործատուները կստանան ամսական 73,000 դրամ աջակցություն
Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են
Եղեգնաձորում կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների հերթական մինի լաբորատորիան
ՌԴ Կենտրոնական բանկը կանխատեսում է մինչև տարվա վերջ 7% գնաճ
Հայաստանում գամմա-ֆոնի դիտված արժեքները վերջին 5 օրերին չեն գերազանցել թույլատրելի սահմանները
Brent նավթի գինը նվազել է մինչև $77.2՝ հասնելով հունվարի վերջից ի վեր ամենացածր մակարդակին
Իրանում ինտերնետ օգտատերերի ակտիվությունը նվազագույնի է հասցվել․ Netblocks

Չինաստանը մշակում է արհեստական ​​ինտելեկտով առաջին զանգվածային արտադրության մարդանման ռոբոտը

Օգս 14, 2023 16:06
120

Չինական Fourier Intelligence ընկերությունը հուլիսի վերջին Շանհայում կայացած Արհեստական ​​ինտելեկտի համաշխարհային համաժողովում (WAIC) ներկայացրել է GR-1 մարդանման ռոբոտը։ Այս մասին հայտնում է Kommersant .ru -ն,- գրում է Banksnews.am-ը:
Ընկերությունը նախատեսում է սկսել ռոբոտի զանգվածային արտադրությունը մինչև 2023 թվականի վերջը և մինչև 2024 թվականը շուկա հանել «հազարավոր միավորներ»։ Այս մասին հայտնում է հոնկոնգյան Southern China Morning Post (SCMP) թերթը։
GR-1 մարդանման ռոբոտն ունակ է շարժվել 5 կմ/ժ արագությամբ և կրել մինչև 50 կգ բեռ։ Այն մշակվում է 2019 թվականից։ 2022 թվականին մշակողները կարողացան ռոբոտին դնել 2 ոտքերի վրա և ստիպել նրան քայլել։
«Երբ մենք առաջին անգամ տեսանք նրան կանգնած, արձակված և ինքնուրույն քայլում, դա ոգեշնչեց մեր բոլոր ինժեներներին: Դա նման էր նորածին երեխա մեծացնելուն»,- ասել է Ալեքս Գուն՝ Fourier-ի հիմնադիր և գործադիր տնօրենը SCMP-ին:
Նրա խոսքով՝ Fourier Intelligence-ի մարդանման ռոբոտները կարող են օգտագործվել ծերերին խնամելու, կրթական նպատակներով և հյուրեր ընդունելու համար։
SCMP-ի հետ զրույցում փորձագետները նշել են, որ մարդանման ռոբոտներ մշակող ընկերությունները դժվարությունների են հանդիպում սպառողական շուկայում դրանք կիրառելու հարցում: Նման ռոբոտները հիմնականում օգտագործվում են լաբորատորիաներում և կարող են արժենալ միլիոնավոր յուաններ (չինական արժույթ)։