2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը. Ակբա բանկ. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր

iPhone 15 Pro մոդելների էկրանի շրջանակները շատ բարակ կլինեն

Օգս 7, 2023 15:18
60

Նոր iPhone 15 Pro մոդելների էկրանի շրջանակները շատ բարակ կլինեն՝ ընդամենը 1,5 մմ։ Այնուամենայնիվ, սա, ամենայն հավանականությամբ, չի լինի նոր սարքերի միակ տարբերությունը հին մոդելների համեմատ,- գրում է News.am Tech-ը:

9to5mac պորտալը համեմատել է iPhone 15 Pro-ի էկրանը Apple սմարթֆոնների նախորդ տարբերակների հետ։ Ցույց տալու համար, թե որքանով ավելի բարակ կլինի նոր սմարթֆոնի էկրանը, պորտալի հեղինակները ստեղծել են iPhone Pro բոլոր մոդելների դիսփլեյների սխեմատիկ պատկերները՝ սկսած 12-րդ սերիայից։ էկրանի շրջանակների չափսերի փոփոխությունները նոր մոդելում նկատելի են նույնիսկ վերջին iPhone 14 Pro-ի համեմատությամբ. շրջանակները նվազել են ավելի քան 30%-ով։

Այս ձեռքբերումը հնարավոր է դարձել LIPO տեխնոլոգիայի շնորհիվ: Apple-ն արդեն հաջողությամբ օգտագործել է այս նորամուծությունը Apple Watch-ի էկրանների մշակման ժամանակ։

Սակայն, ըստ մասնագետների, շրջանակների չափսերի կրճատումը կարող է որոշակի անհարմարություններ առաջացնել սմարթֆոն օգտագործելիս, այդ թվում՝ հնարավոր է, օգտատերերը պատահական սեղմեն էկրանին՝ սարքը ձեռքում պահելիս։

Միևնույն ժամանակ, դիմային տեսախցիկի և Face ID համակարգը ներառող Dynamic Island կտրվածքը կպահպանի իր չափսերն ու ձևը. այն, ամենայն հավանականությամբ, կլինի նույնը, ինչ նախորդ տարվա մոդելում:

Ըստ լուրերի՝ iPhone 15 սմարթֆոնների և Apple Watch Series 9-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին։ Փորձագետներն ակնկալում են, որ iPhone 15 Pro-ն կլինի 100 դոլարով ավելի, քան iPhone 14 Pro-ն, իսկ iPhone 15 Pro Max-ը կլինի 100-200 դոլարով ավելի թանկ, քան iPhone 14 Pro Max-ը: Կարծիք կա նաև, որ չնայած ընդհանուր հետաքրքրությանը, iPhone 15 սերիայի սմարթֆոնների պահանջարկը, ամենայն հավանականությամբ, կլինի շատ համեստ, և նույնիսկ ավելի քիչ մարդիկ կգնեն դրանք, քան iPhone 14-ը։