Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Հայտնի է YOUTUBE-ի նոր գործառույթը

Օգս 2, 2023 12:22
73

YouTube-ը սկսել է կիրառել արհեստական բանականությամբ աշխատող նոր գործառույթ, որը հնարավորություն կտա հակիրճ վերապատմել տեսանյութը՝ նախքան դրա նվագարկումը:

Փորձարկման մասին տեղեկատվությունը նկատել է TechCrunch-ը՝ հղում կատարելով YouTube-ի պաշտոնական էջին:

Գործառույթը ավտոմատ կերպով գեներացնում է հոլովակների կարճ վերապատմումը: Նման հակիրճ տարբերակների համար օգտագործվում են արհեստական բանականության տեխնոլոգիաները,- գրում է HOw2b.am-ը:

Ըստ YouTube-ի՝ գործառույթը հնարավորություն կտա կայքի օգտատերերին իմանալ, թե ինչի մասին է հոլովակը՝ մինչ դրա նվագարկումը: Դա պետք է օգնի «ավելի արագ գտնել հետաքրքիր կամ օգտակար հոլովակներ»:

2023 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ YouTube-ը գործառույթի կիրառման հնարավորություն է տվել օգտատերերի քիչ թվի: Ընկերությունում չեն շեշտել, թե որքան է տևելու թեստավորումը: Եթե փորձարկումը հաջողությամբ ավարտվի, գործառույթը կավելացվի YouTube-ի բոլոր հասանելի տարբերակին:

Արհեստական բանականությամբ աշխատող վերապատմումները դեռևս հասանելի են լինելու միայն անգլերենով: YouTube-ում չեն հստակեցրել, թե կոնկրետ որ տեխնոլոգիան է ստեղծում այդ տեքստերը, սակայն, հավանական է, որ դա անում են այն ալգորիթմները, որոնք ընկած են Google Bard չատ-բոտի հիմքում: