HSBC-ն Մեծ Բրիտանիայում գործարկել է «Խնայողությունների նպատակ» գործիքը
ԵԱՏՄ-ն փոխում է զարգացող և ամենաքիչ զարգացած երկրներից ստացվող ապրանքների ծագման որոշման կանոնները
Խուզարկություններ՝ Պետերբուրգում․ ավելի քան 60 միգրանտ է ձերբակալվել
BRICS-ի ֆինանսատնտեսական ֆորումը մայիսի 27-ին Մոսկվայում կմեկտեղի ավելի քան 350 մասնակցի
ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 50 մլրդ եվրոյի աջակցության ծրագիրը
Ֆրանսիան Գերմանիայի հետ կապիտալի միասնական շուկաների միություն ստեղծելու մտադրություն ունի
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետը մեղադրվում է կաշառակերության մեջ. նրա մոտ հայտնաբերվել է 100 մլն ռուբլի. ՌԴ ՔԿ
2020թ–ից ի վեր ՀՀ–ի և Բելառուսի առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 4 անգամ. դեսպան
Թուրքիան նոր արբանյակ կհանի ուղեծիր
Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 44 միլիարդ դոլարը
Ժոզեպ Բորել. ԵՄ-ն կարող է դառնալ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցության զոհ
Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Apple-ը համաձայնել է ChatGPT-ն ինտեգրել iPhone-ում
Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով
ՕՊԵԿ-ը պահպանել է 2024-ի և 2025-ի նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ իր կանխատեսումը
Xiaomi-ն ներկայացրել է մատչելի գազօջախ, որը մի շարք խելացի գործառույթներ ունի
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 9 900 մարդ է լքել Հայաստանը
Սյունիքը ՀՀ ամենաբարեկեցիկ մարզն է. ՀՀ վիճակագրական կոմիտե
Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի
Ինչու է կրճատվել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը. կարդացեք ABnews.am կայքում

Վաղվա սպասվող իրադարձություններ

Օգս 1, 2023 16:13
58
ADS

📍Ի ՞նչ է սպասվում 02.08.23-ին

⚡️ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի ասուլիսը

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ հարցազրույցը Մեդիա կենտրոնում տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 12-ին։ Թեման՝ «Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում․ ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել»։

⚡️Հրապարակվելու են մուլտիպլեքսում հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում օգոստոսի 2-ին՝ ժամը 12-ին, հրապարակվելու են hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը:

⚡️Կրթական, մշակութային և ժամանցային Jazz business միջոցառում

Օգոստոսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Իսահակյան 14 հասցեում գտնվող Friend’s House հակասրճարանում տեղի կունենա Jazz business միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիս։

⚡️Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2023

Օգոստոսի 1-ից 7-ը «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում տեղի կունենա «Խաղաղության կնիք» խորագրով «Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2023»-ը: Սիմպոզիումին մասնակցելու է 82 գեղանկարիչ 15 երկրից։

⚡️«Բալայան» արտ ստուդիայի սաների «Գույներն են խոսում» ցուցահանդեսը

«Բալայան» արտ ստուդիայի սաների «Գույներն են խոսում» խորագրով ցուցահանդեսը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 18–ին, Հայաստանի նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում։ Ցուցահանդեսը բաց է օգոստոսի 2-ին եւ 3-ին։

⚡️«Մեծամորի գաղտնիքը» բաներային ցուցադրություն

Օգոստոսի 2-ին՝ ժամը 13-ին, սիրով հրավիրում ենք Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան՝ ներկա գտնվելու «Մեծամորի գաղտնիքը» խորագրով բաներային ցուցադրությանը:

⚡️Ազգային ինքնության ճգնաժամի խնդիրը

Պերֆորմանսի մասնագետ, մշակութաբան, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի և դիզայնի բրիտանական բարձրագույն դպրոցի դասախոս Մարիա Անտոնյանը կանդրադառնա ժամանակակից մշակույթի թեժ թեմաներից մեկին՝ նկատի ունենալով ազգային ինքնության ճգնաժամի խնդիրը։ Օգոստոսի 2-ին, ժամը 20-ին:

Մեկնաբանություն