Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Ու՞մ է հասանելի Telegram-ի Stories ֆունկցիան

Հլս 21, 2023 13:54
30

Telegram-ը գործարկել է խոստացված Stories ֆունկցիան։ Ճիշտ է, այն հասանելի է ոչ բոլորին, այլ միայն Premium բաժանորդագրություն ունեցող օգտատերերին։

«Այս ամիս Stories-ի հրապարակումը հասանելի է միայն Telegram Premium-ի բաժանորդներին», — ասվում է բացվող պատուհանում, երբ օգտատերերը փորձում են Stories հրապարակել։

Հնարավոր է՝ հաջորդ ամիս գործառույթը հասանելի լինի նաև մեսենջերի անվճար տարբերակի օգտատերերին։

Stories ֆունկցիան գտնվում է էկրանի վերևում. այն հայտնվում է միայն AppStore-ում և Google Play-ում մեսենջերի հավելվածը թարմացնելուց հետո:

Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Stories-ը գործարկելու մտադրությունների մասին հայտարարել էր հունիսի վերջին։ Նրա խոսքով՝ շատ օգտատերեր են խնդրել, որպեսզի այս ֆունկցիան ավելացվի հավելվածում։

Stories-ի հեղինակները, ինչպես տեղեկացրել էր Դուրովը, կկարողանան ընտրել, թե ով կարող է դիտել դրանցից յուրաքանչյուրը՝ բոլոր օգտատերերը, միայն հնարավոր բացառություններով կոնտակտները, մի քանի ընտրված կոնտակտներ կամ մտերիմ ընկերները:

Հնարավոր կլինի նաև ընտրել, թե երբ է լրանում ձեր տեղադրած Stories-ի ժամկետը՝ 6, 12, 24 կամ 48 ժամից: Կլինի նաև դրանք մշտապես ձեր պրոֆիլի էջում ցուցադրելու տարբերակ՝ յուրաքանչյուրի համար գաղտնիության անհատական ​​կարգավորումներով: