Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Կենտրոնական բանկը շարունակում է իր աշխատակիցների հետազոտական նյութերի հրապարակումը

Հլս 11, 2023 12:42
59
Կենտրոնական բանկը ներկայացնում է Էրիկ Վարդանյանի հեղինակած ուսումնասիրությունը Կենտրոնական բանկի թվային արժույթի (ԿԲԹԱ) վերաբերյալ:
🖇️Կենտրոնական բանկի թվային արժույթի (ԿԲԹԱ)՝ որպես փողի նոր ձևի ներդրման շուրջ բուռն քննարկումներ են ծավալվում տնտեսագետների միջև: Աշխարհի կենտրոնական բանկերի ճնշող մեծամասնությունը ուսումնասիրում է ԿԲԹԱ-ն իրենց տնտեսություններում ներդնելու նպատակահարմարությունը: Ուսումնասիրվող ԿԲԹԱ-ները տարատեսակ են՝ կախված համապատասխան տնտեսությունների առանձնահատկություններից և զարգացման առաջնահերթություններից:
📌Տվյալ հետազոտությունը նպատակ ունի ուսումնասիրելու Հայաստանում ԿԲԹԱ ներդրման նպատակահարմարությունը: Այդ նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ ուսումնասիրվել են ԿԲԹԱ միջազգային զարգացումները, հայաստանյան վճարային համակարգը, հարցումներ են կատարվել մասնավոր ֆինանսական հաստատությունների շրջանում՝ հասկանալու համար վերջիններիս տեսակետները Հայաստանում վճարային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ: Մշակվել է նաև գործակալական մոդել` Հայաստանում ԿԲԹԱ հնարավոր ներդրումը մոդելավորելու նպատակով:
✅Համախմբելով բոլոր արդյունքները՝ կարելի է եզրակացնել, որ, չնայած առկա խնդիրներին, հաշվի առնելով Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացվածության ներկա մակարդակը, ԿԲԹԱ-ն սահմանափակ օգուտներ կարող է ապահովել համակարգի համար: Այդուամենայնիվ, ԿԲԹԱ-ների համար դիտարկվող տեխնոլոգիական նորարարությունները կարող են օգտակար լինել ֆինանսական համակարգի որոշակի հատվածների զարգացման առումով։
✔️Նյութում ներկայացված են բացառապես հեղինակների տեսակետները, որոնք կարող են չհամընկնել Կենտրոնական բանկի տեսակետին կամ քաղաքականությանը:
❌Սույն հետազոտական նյութը չի կարող ներկայացվել նաև որպես Կենտրոնական բանկի տեսակետ կամ քաղաքականություն:
Հետազոտությանը (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ այստեղ`https://www.cba.am/…/panalyticalmat…/CBDC_26.06.2023.pdf