Իսրայելի հարձակումներից ի վեր Իրանում զոհվել է 430 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ ավելի քան 3500. Իրանի ԱՆ
ԵՄ-ը հետաձգել է ռուսական նավթի գնային շեմի նվազեցումը Իսրայելի եւ Իրանի հակամարտության պատճառով
Ռուսաստանը դեմ է, որ Իրանը զանգվածային ոչնչացման զենք ունենա. Պուտին
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը կմեկնեն Վրաստան
Թրամփը դեմ է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերն ԱՄՆ-ի համար 5%-ով բարձրացնելուն՝ կոչ անելով եվրոպացիներին ստանձնել այդ բեռը
Հինգ Դաս, որ Qyachal-ի վրիպակից կարող է սովորել ամեն բրենդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին զգոն լինել ու հետևել պաշտոնական հաղորդումներին. +972 58 607 0313
Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. դիտեք ABNews.am կայքում
Եվրոպական ներդրումային բանկը €70 մլրդ կուղղի տեխնոլոգիական ոլորտին՝ խթանելու նորարարությունն ու արդյունաբերական զարգացումը
Եվրոպական ներդրումային բանկը €100 մլրդ սահմանաչափով 2025-ին կներդնի պաշտպանության, էներգացանցերի և էներգախնայողության մեջ
Իռլանդիան դադարեցրել է ածխով էներգիայի արտադրությունը․ շուտով նույնը կկատարեն Իսպանիան ու Իտալիան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքը մայիսին նվազել է 2.7 տոկոսով
Անապահով անձանց աշխատանքի ընդունած գործատուները կստանան ամսական 73,000 դրամ աջակցություն
Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են
Եղեգնաձորում կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների հերթական մինի լաբորատորիան
ՌԴ Կենտրոնական բանկը կանխատեսում է մինչև տարվա վերջ 7% գնաճ
Հայաստանում գամմա-ֆոնի դիտված արժեքները վերջին 5 օրերին չեն գերազանցել թույլատրելի սահմանները
Brent նավթի գինը նվազել է մինչև $77.2՝ հասնելով հունվարի վերջից ի վեր ամենացածր մակարդակին
Իրանում ինտերնետ օգտատերերի ակտիվությունը նվազագույնի է հասցվել․ Netblocks

Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել AMX AWARDS 2023-ի երեք անվանակարգում

Հնս 14, 2023 17:29
66

     AMX AWARDS 2023 մրցանակաբաշխության շրջանակում Կոնվերս Բանկը դարձել է եռակի մրցանակակիր: Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգում: Բանկի Դիլինգ կենտրոնի ղեկավար Անի Նազարյանը ճանաչվել է «Առևտրի լավագույն գործընկեր-2023», իսկ Մանրածախ դեպարտամենտի աշխատակից Անահիտ Բադալյանն արժանացել է «Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատև համագործակցության համար» խրախուսական մրցանակին, որն, ի դեպ, շնորհվում է առաջին անգամ:

     Մրցանակները շնորհվել են՝ հաշվի առնելով Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչի շնորհիվ հաճախորդները հասանելիություն են ստանում մատուցվող ֆինանսական ծառայություններին, այդ թվում՝ արժեթղթերով գործարքների (արժեթղթերի առք ու վաճառք, ռեպո գործարքներ) կնքմանը: 

     Նշենք, որ Կոնվերս Բանկը նշված կառույցների հետ երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունի և բազմիցս լավագույնն է ճանաչվել AMX AWARDS-ի տարբեր անվանակարգերում:

     Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: