Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

YouTube-ը փոքր լսարան ունեցող բլոգերների համար հեշտացնում է գումար վաստակելու հնարավորությունը

Հնս 14, 2023 16:15
81

YouTube վիդեոհոսթինգը պարզեցրել է գործընկերային ծրագրին (Youtube Partner Program) մասնակցելու պայմանները, որը թույլ է տալիս գումար վաստակել տեսանյութերում գովազդի և այլ գործիքների միջոցով, այս մասին հայտնում է The Verge-ը,- գրում է News.am Tech-ը։

Այժմ Youtube Partner Program-ին միանալու համար բավական է ունենալ 500 բաժանորդ և 3000 ժամ դիտում վերջին 12 ամիսների ընթացքում։ Նախկինում այս ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին 1000 բաժանորդ և 4000 ժամ դիտում։

Բացի դրանից, YouTube-ն իջեցրել է TikTok-ի հետ մրցակցող Shorts տեսանյութերի դրամայնացման ծրագրին հասանելիություն ունենալու շեմը։ Այժմ բավական է վերջին 90 օրվա ընթացքում 3 միլիոն դիտում հավաքել, մինչդեռ նախկինում պահանջվում էր 10 միլիոն դիտում։

Նոր կանոնները շուտով ուժի մեջ կմտնեն հինգ երկրում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Թայվանում և Հարավային Կորեայում: YouTube-ը նախատեսում է ապագայում դրանք ընդլայնել այլ տարածաշրջաններում:

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ YouTube-ն այսուհետ թույլ չի տա տեսանյութեր դիտել, եթե տվյալ օգտատիրոջ բրաուզերում տեղադրված է գովազդն արգելափակող ծրագիր, օրինակ՝ AdBlock-ը։ Նման արգելափակում հայտնաբերելու դեպքում, ծառայությունը թույլ չի տա դիտել տեսանյութը և կտեղեկացնի, որ նման տեխնոլոգիաների օգտագործումն անթույլատրելի է։

Մայիսին տեղի ունեցած YouTube Brandcast ամենամյա միջոցառման ժամանակ Google-ը հայտարարել էր, որ գովազդային նոր ձևաչափ է գործարկում․ այսուհետ խելացի հեռուստացույցներում YouTube հավելվածից օգտվողներին կցուցադրվի 30 վայրկյան տևողությամբ գովազդային տեսանյութեր՝ առանց դրանք բաց թողնելու հնարավորությամբ։