Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

AMX-ը արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներին մրցանակներ է հանձնել

Հնս 13, 2023 14:06
42

Կայացել ֆինանսական ամենակարևոր միջոցառումներից մեկը՝ AMX ամենամյա մրցանակաբաշխությունը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան կազմակերպել են մրցանակաբաշխություն՝ պարգևատրելով արժեթղթերի շուկայի առավել ակտիվ և նշանակալի մասնակիցներին։

Ամփոփելով նախորդ՝ 2022 թվականի շուկայական տվյալները, առանձնացվել են 17 տարբեր անվանակարգերի հաղթողներ, ովքեր նախորդ տարվա ընթացքում ծավալել են առավելապես ակտիվ գործունեություն շուկայում՝ գրանցելով տպավորիչ ցուցանիշներ։ Հավելյալ 2 անվանակարգերում էլ տրվեցին խրախուսական մրցանակներ տարբեր բանկերի և ներդրումային ընկերությունների աշխատակիցներին:

Մինչ մրցանակների պաշտոնական հանձմանը անցնելը, Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հյուրերին ներկայացրել է ընկերության 2022 թվականի գրանցած հաջողությունները, նոր նախագծերը, համեմատական անցկացրեց 2021-2022 թվականների պետական և կորպորատիվ պարտատոմսերի աճուրդների ցուցանիշների միջև: Անդրադարձել է նաև AMXTrader առևտրային համակարգին, որը գործարկվել էր 2023-ի մարտ ամսին:

«Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ սա նախադեպը չունեցող ծրագիր է, չկա բորսա, որը հնարավորություն է տալիս վերջնական իրական ներդրողին ուղիղ կերպով հասանելիություն ունենալ դեպի իր բորսայական հարթակներ: Արդեն իսկ կան մի քանի երկրների բորսաներ, ովքեր ցանկանում են մեզնից այս ծրագրային լուծումը ձեռք բերել: AMXTrader & CDAOnline ծրագրերը արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել այնպիսի բորսաների և դեպոզիտարիաների մոտ, ինչպիսիք են SIX, Euroclear և Clearstream: Ի դեպ, Վարշավայի բորսայի 5 ամյա ստրատեգիայում մեր ծրագրերի արտահանումը առաջնահերթ տեղ է զբաղեցնում», — իր խոսքում նշել է Հայկ Եգանյանը:

Շուկայի մասնակիցներին մոտիվացնելու համար հայտարարվեց, որ մյուս տարի կլինի հատուկ մրցանակային անվանակարգ նրանց համար, ովքեր կներգրավվեն ամենաշատ հաճախորդներ՝ AMXTrader առևտրային համակարգում գործարքներ իրականացնելու նպատակով: