Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի հավաքականին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է
Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
Աշխարհի ամենաթանկ կովն աճուրդում վաճառվել է ավելի քան 4 մլն դոլարով
Վրաստանում ձերբակալել են խարդախների, որոնք մոտ 3,1 մլն եվրոյի վնաս են պատճառել օտարերկրացիների
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին
Հայաստանը մասնակցում է «Riga Food 2024»-ին ցուցահանդեսին
Հայաստան է ժամանելու Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը
Դատարանը Նյու Յորքում երկրորդ անգամ հետաձգել է Թրամփի դեմ մեղադրանքի կայացումը
Երևանի ավագանու նիստում կքննարկվի ավագանու 3 անդամի լիազորությունների դադարեցման հարցը
Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում նոր արծաթե հուշադրամ. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ալավերդիում կայացել է Սանահինի կամրջի բացման արարողությունը
Սեպտեմբերի 7-ից 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը
Ալբերտ Ազարյանի տարելիցին բացվել է նրա բրոնզաձույլ արձանը
Զինա Չալիկյանը նշանակվել է Ազգային ժողովի նախագահի օգնական
Կրիպտոմիլիոնատերերի թիվն աճել է 95%-ով մեկ տարվա ընթացքում
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները որակել է «ցեղասպանական»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը
Եվրահանձնաժողովի փոխնախագահը կայցելի Երևան՝ մասնակցելու ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման երկխոսությանը

Windows 11-ի նոր թարմացում է թողարկվել

Հնս 8, 2023 12:47
35
ADS

Microsoft ընկերությունը թողարկել է Windows 11 Insider Preview Build 23475-ը, առայժմ՝ միայն թեստավորման ծրագրի մասնակիցների համար: Նոր տարբերակում ընկերությունը ներկայացրել է նոր File Explorer-ը և մի շարք այլ փոփոխություններ,- գրում է News.am Tech-ը։

Ինչպես հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում, File Explorer-ի գլխավոր էջը վերափոխվել է, և այն այժմ ցուցադրում է օգտատերերի ակտուալ և կարևոր ֆայլերը։ Բացի դրանից, հասցեագոտին ինտեգրված է OneDrive-ին, ինչը հնարավորություն է տալիս ճանաչել տեղական և ամպային թղթապանակները։

Համակարգչի կարգավորումներում նոր գործառույթ է հայտնվել՝ Dynamic Lighting, որը Windows-ի օգտատերերին թույլ է տալիս կառավարել սարքի լուսավորությունը՝ օգտագործելով HID LampArray ստանդարտը:

Թարմացումը պարունակում է նաև մի շարք փոքրիկ բարելավումներ և ուղղումներ, այդ թվում՝ նոր էմոջիների (Emoji 15) աջակցություն և Microsoft Store-ում խաղերի և ֆիլմերի բաժնի թարմացված դիզայն։

Դեռ հայտնի չէ, թե երբ այս նորամուծությունները կհայտնվեն Windows 11-ի կայուն տարբերակում: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա 23H2 թարմացման հետ, որը սպասվում է 2023-ի երկրորդ կեսին:

Մեկնաբանություն