Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

OpenAI-ը ChatGPT-ի բջջային հավելված է ստեղծել iOS-ի համար

Մյս 19, 2023 14:02
60

OpenAI ընկերությունը թողարկել է iOS-ի համար անվճար բջջային հավելված, որում ինտեգրված է ChatGPT չատբոտը։ Առայժմ այն հասանելի է միայն ԱՄՆ-ում: Ծրագրակազմն աջակցում է ձայնային մուտքագրում՝ շնորհիվ Whisper AI խոսքի ճանաչման մոդելի, և կարող է նաև սինխրոնացնել զրույցի պատմությունը բոտի վեբ տարբերակի հետ,- գրում է News.am Tech-ը։

Ընկերությունը հայտարարել է, որ բոլորին հրավիրում է փորձարկել ChatGPT բոտը, որը հանրությանը ներկայացված էր դեռ անցյալ տարվա նոյեմբերին։ Այդ ժամանակից ի վեր այն կատարելագործվել է և այժմ բավականին հարմար է գաղափարներ առաջացնելու, տեքստեր գրելու, նյութերի ամփոփագրեր կազմելու, տարբեր հարցերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։ Բացի դրանից, բոտը կարող է օգտագործվել կրթական նպատակներով։

Ինչպես ChatGPT կայքի դեպքում, օգտվողները պետք է մուտք գործեն OpenAI օգտահաշիվ: Քանի որ հարցումների մշակումը տեղի է ունենում ընկերության սերվերի վրա, ոչ թե սմարթֆոնի, ուստի ցանկացած դեպքում անհրաժեշտ է ինտերնետ կապ: ChatGPT Plus-ի բաժանորդներին հասանելի է նույն գործառույթները, ինչ վեբ տարբերակին։

Ինչպես հայտնում է Ars Technica պորտալը, նախնական փորձերի ժամանակ պարզվել է, որ առայժմ խոսքը պարզ, բայց ֆունկցիոնալ հավելվածի մասին է, որը շատ ավելի հարմար է որպես հավելված օգտագործել սմարթֆոնի վրա, քան հեռախոսի բրաուզերով օգտվել չատբոտի վեբ տարբերակից։ Ձայնի ճանաչման համակարգը հաճախ խնդիրներ է ունենում, բայց դա կարող է պայմանավորված լինել փորձարկման վաղ փուլում սերվերների գերբեռնվածությամբ։

Թեև հավելվածը ներկայումս պաշտոնապես հասանելի է միայն ԱՄՆ-ում, մյուս երկրներում դրա գործարկումը կսկսվի առաջիկա շաբաթների ընթացքում, և հետադարձ կապը կօգնի բարելավել ծրագրաշարը: Ըստ ընկերության՝ iOS-ի համար ChatGPT-ի թողարկումը ծառայում է վիրտուոզ հետազոտական ​​գործիքը կիրառական լուծման վերածելու նպատակին՝ միաժամանակ շարունակելով ընդլայնել դրա հասանելիությունը:

Ընկերությունը նաև հաստատել է, որ պլանավորում է «շուտով» թողարկել ChatGPT հավելվածը Android-ի համար՝ գործիքը հասանելի դարձնելով ավելի շատ օգտատերերի: Իհարկե, App Store-ում հավելվածը կարող եք գտնել այստեղ։