Ռուսաստանը 1,3 միլիարդ եվրոյի միջպետական վարկ կհատկացնի Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության համար: Այս մասին Թեհրանում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը։
Նախագծի ընդհանուր արժեքը, նրա խոսքով, կազմում է 1,6 միլիարդ եվրո։
Նովակը հավելել է, որ ՌԴ-ն և Իրանը մտադիր են մինչև 2030 թվականը երկաթուղով տարանցումը հասցնել 15 միլիոն տոննայի:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին այսօր մասնակցել են ԻԻՀ-ում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Ռուսաստանի ղեկավարը դրան միացել է տեսակապով։ Ռուսական կողմից արարողությանը ներկա է նաև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.