Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում

Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում. B24.am

Մրտ 21, 2023 12:51
54
ADS

Կոնվերս Բանկում ամփոփել են Էօրնեկեան հանրակրթական դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպված կամավորական փորձառության ծրագրի արդյունքները: Մասնագիտական կողմնորոշմանը աջակցելու նպատակով  իրականացվող ծրագրի շրջանակում Բանկի տարբեր ստորաբաժանումներում պրակտիկա են անցել և համապատասխան մասնագիտական գիտելիքներ ստացել մոտ մեկ տասնյակ դպրոցականներ,- այս մասին տեղեկացնում է B24.am-ը։

Վկայագրերը նրանց է հանձնել Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նա նշել է. «Դուք դինամիկ եք, ճկուն, ունեք ավելի մեծ հնարավորություններ մրցունակ կրթություն ստանալու, զարգանալու և լավ, պահանջված մասնագետ դառնալու համար: Կրթությունը ոչ միայն դպրոցում ստացած գիտելիքն է, այլև այն վերլուծելու, կիրառելու ունակությունը: Կրթվեք, ձգտեք ավելիին, ձեր գաղափարներով ու աշխատանքով փոխեք աշխարհը»:

Դպրոցականները ներկայացրել են իրենց տպավորությունները Բանկի և ծրագրի արդյունքների մասին. նշել են, որ Բանկի մասնագետների աջակցությամբ արդեն գործարկել և վարում են սոցիալական էջ, սկսել են աշխատել ծրագրավորման  որոշ լեզուներով, հաղորդակցման տեքստեր կազմել, ինչպես նաև հնարավորություն են ստացել մասնակցելու հաճախորդների սպասարկմանը:

Հանդիպումն ավարտվել է բանկային համակարգի զարգացման վերաբերյալ դպրոցականների կարծիքների փոխանակմամբ:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: