«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխարհահռչակ Shell-ը Հայաստանում նոր հասցե ունի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ. դիտեք ABNews.am կայքում
5 հստակ խորհուրդ և զգուշացում ֆինասների նախարարից հայ բիզնեսմեններին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսին Հայաստան է այցելել 181,436 զբոսաշրջիկ
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ

Ընդամենը 1 նախադասությամբ բիզնեսները ստիպված կլինեն տարեկան մոտ 10 մլրդ դրամ հավելյալ հարկ վճարել

Մրտ 16, 2023 13:14
71

how2b.am-ը գրում է,-«Բիզնեսի համար գործունեության կայուն միջավայրը կենսական նշանակության պահանջ է, բայց մեր տարածաշրջանում, իհարկե, դժվար է դրանից խոսել: Բայց մեր Կառավարությունը, փոխանակ անկայունության մեղմման, ինքն էլ իր բաժին ցնցումներն է տալիս բիզնեսին»:

Եվ ահա, e-draft.am կայքում տեղադրվել է Հարկային օրենսգրքի հերթական փոփոխության նախագիծը: Նախագիծը բաղկացած է երկու հոդվածից, որից առաջինը բուն փոփոխություն է, մյուսը սահմանում է ժամկետ, թե երբ է այդ փոփոխությունը ուժի մեջ մտնելու: Ամբողջ նախագիծը ունի հետևյալ տեսքը.

  • Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
  • Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

Ի՞նչ է տեղի ունենում իրականում

Հարկային օրենսգրքով հիմա գործում է մի մեխանիզմ, համաձայն որի բիզնեսի սեփականատերերը, երբ բիզնեսից դիվիդենտ են ստանում, այլ կերպ ասած` բիզնեսից գումար են հանում, պետք է վճարեն այդ գումարի 5%-ի չափ հարկ: Սակայն եթե նույն տարում իրենց բիզնեսում ներդրում են կատարում, ապա այդ ներդրման չափ, բայց ոչ ավել քան իրենց վճարած հարկն է, հետ են ստանում պետությունից:

Սա շատ լավ հնարավորություն է, և բնականաբար բոլորը, կամ մեծամասնությունը օգտագործում են այս մեխանիզմը, որ իրենց փաստացի հարկային բեռը մի փոքր թեթևացնեն: Հիշենք, որ մեր մոտ հարկերը բավականին բարձր են, և այս գործիքը որոշակի առավելություն էր տալիս Հայաստանում գործող բիզնեսներին:

Հիմա ՊԵԿ-ը հանդես է գալիս այս վերադարձի մեխանիզմը վերացնելու նախաձեռնությամբ՝ համարելով, որ սա չարաշահում է և հարկային բեռի նվազեցման ոչ այդքան օրինական մեխանիզմ:

Նախ, ի սկզբանե ակնհայտ էր, որ շատերն են օգտվելու այս հնարավորությունից, և ոչ մեկի համար սա պետք է անակնկալ չլիներ: Զարմանալի է, որ պետությունը զարմանում է, որ բիզնեսները օգտվում են այս հնարավորությունից:

Իսկ ինչ թվերի մասին է խոսքը

ՊԵԿ-ը նախագծի հիմնավորման մեջ նշում է , որ վերադարձված  հարկի գումարները կազմել են 28.7 մլրդ դրամ, որից

2019թ.-ին՝ 4,1 մլրդ դրամ,
2020թ.-ին՝ 4,4 մլրդ դրամ,
2021թ.-ին՝ 9,6 մլրդ դրամ
2022թ.-ին՝ 10,6 մլրդ դրամ:

Փաստացի փոփոխության միակ նպատակը պետական եկամուտների ավելացումն է՝ ի հաշիվ բիզնեսների սեփականատերերի:

Ինչ հետևանքներ կարող է ունենալ

Հարված ՓՄՁ-ներին

Շատերը հարցը նայում են ՓՄՁ-ների աչքերով և ասում են, որ այդ գումարները նրանց համար էական են: Համաձայն եմ , որ ՓՄՁ-ների համար իրոք այս մեխանիզմի վերացման արդյունքում հարկային բեռը մեծանում է, և բիզնեսի սեփականատերերի տնօրինվող եկամուտը քչանում է: Հիշենք, որ շատերը ունեն վարկային և այլ պարտավորություններ և պլանավորում են իրենց ծախսերը, իսկ հիմա կարիք է առաջանալու խնայողությունների նոր ռեզերվներ գտնել:

Հայաստանի ներդրումային գրավչությունը կնվազի

Արտասահմանցի ներդրողներ, ովքեր վերլուծում են, թե որտեղ կարող են իրենց գումարները ներդնել, կատարում են մանրակրկիտ հաշվարկներ, ուշադրություն դարձնում յուրաքանչյուր դրամին և միայն դրանից հետո որոշում այս կամ այն երկրում ներդրում անել: Հիմա նմանատիպ վերլուծություն արած և Հայաստանը նախընտրած բիզնեսները կանգնում են փաստի առաջ, քանի որ կատարել են մի քանի տարիների հաշվարկ և հիմա փաստացի  հինգ տոկոսով ավելի քիչ են վաստակելու: Վերջին մեկ տարվա մեջ բավականին շատ եմ շփվել արտասահմանցի գործարարների հետ, և կարող եմ վստահաբար պնդել, որ նման փոփոխությունները նրանք շատ ցավոտ են տանելու:

Պետությունբիզնես համագործակցության խնդիր

Նման փոփոխությունները, որոնք սովորաբար կատարվում են շուտափույթ, առանց բիզնեսին ժամանակ տալու վերանայել սեփական քայլերը, վերահաշվարկել բիզնես պլանը, կանգնեցնում է փաստի առաջ: Ցավալին այն է, որ նմանատիպ փոփոխությունները կրում են պարբերական բնույթ, ինչը ստիպում է բիզնեսներին գործել ավելի զգուշավոր, քանի որ հասկանում են՝ կամայական պահի իրենց պարտավորությունները կարող են շատանալ, իսկ առձեռն ստացած դիվիդենտները կրճատվել: Նման միջավայրում բիզնես խուսափում է մեծ և լուրջ ծրագրերից, սկսում է խուսափել նման երկրում ներդրումներ անելուց, ինչն էլ բացասական է ազդում ինչպես երկրի տնտեսական աճի, այնպես էլ հանրագումարային հարկային մուտքերի վրա:

Վլադիմիր Շատվերովը Team2B-ի հիմնադիրն ու տնօրենն է: