ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում առաջադրում է Mastercard-ի նախկին գլխավոր տնօրեն Աջայ Բանգային: Իր հայտարարության մեջ Բայդենը նշել է, որ Բանգան ունի անհրաժեշտ փորձ այդ պաշտոնի համար, մասնավորապես՝ մեր ժամանակի ամենահրատապ խնդիրները լուծելու, այդ թվում՝ կլիմայի փոփոխության խնդիրը։ 63-ամյա Բանգան ներկայումս General Atlantic-ի փոխնախագահն է, նախկինում եղել է Mastercard-ի գլխավոր տնօրենը: Նա ծնվել է Հնդկաստանում, բայց ունի ամերիկյան քաղաքացիություն։
Հիշեցնենք, որ փետրվարի կեսին Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասը հայտարարել էր մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 30-ը պաշտոնը թողնելու որոշման մասին։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.