2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 24.7 մլրդ դրամ
Որ տրանսպորտի տեսակն է փոխադրել ամենաշատ բեռը 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրամիությունը մինչև 2025թ. վերջ Ուկրաինային կտրամադրի 9 մլրդ եվրոյի օգնություն
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի

Իսպանիան 2022 թվականին Ռուսաստանից ռեկորդային ծավալով դիզվառելիք է գնել

Փտր 16, 2023 16:27
41

Անցած տարեվերջին իսպանական էներգետիկ ընկերությունները Ռուսաստանից ռեկորդային ծավալներով դիզվառելիք են գնել վերջին տասը տարվա ընթացքում։ Խոսքը 851 հազար տոննա դիզելային վառելիքի ներկրման մասին է, ինչը 2011 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն էր, հայտնում է տեղական El Confidencial թերթը ՝ վկայակոչելով Ռազմավարական նավթային պաշարների կորպորացիայի վերլուծաբանների վիճակագրությունը։

«Իսպանական ընկերությունները 2022 թվականին Ռուսաստանից գնել են 851 հազար տոննա դիզել, ինչը 2011 թվականից ի վեր ամենամեծ ցուցանիշն է։ Այսպիսով, անցյալ տարի Ռուսաստանն այս վառելիքի առաքումներով Իսպանիա զբաղեցրել է երկրորդ տեղը Իտալիայից հետո։Միաժամանակ, անցած տարվա արդյունքներով Իսպանիան զգալիորեն նվազեցրեց իր կախվածությունը ռուսական նավթի մատակարարումներից։ 12 ամսվա ընթացքում երկիրը կրճատել է այս ցուցանիշը 73 տոկոսով՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ։ Միևնույն ժամանակ, Իսպանիան կարող է նաև կրճատել ռուսական դիզելային վառելիքի ներկրումը 2023 թվականին։ Դա պայմանավորված է նրանով, որ այս տարվա փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել Եվրամիության (ԵՄ) էմբարգոն Ռուսաստանի Դաշնությունից ծովով փոխադրվող նավթամթերքի մատակարարման վրա։

Միաժամանակ, ընթացիկ ամսվա 5-ից սկսեց գործել նաեւ ռուսական նավթամթերքի, այդ թվում ՝ դիզվառելիքի սահմանային գների մեխանիզմը։ Տարբեր տեսակների համար եվրոպական իշխանությունները սահմանել են երկու «առաստաղ» ՝ 100 դոլար մեկ բարելի դիմաց նավթամթերքների համար, որոնք վաճառվում են ավելի թանկ, քան հում նավթը, և 45 դոլար ՝ զեղչով վաճառվողների համար, օրինակ ՝ նաֆթայի և մազութի համար։