Եթե հստակ ժամկետում Մալաթիա տոնավաճառի տնօրինությունն անհրաժեշտ ներդրում կատարելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում կայացած հանդիպմանը:
Քննարկվել են Տեսչական մարմնի արձանագրած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքերը: Տնօրենն ասել է, որ նշված աշխատանքների վերաբերյալ դիրքորոշում կարող է ներկայացնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և անհրաժեշտ ներդրման ծավալը հասկանալուց հետո: Եթե դա սեղմ ժամկետում չկատարվի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.