Հայաստանը Ֆրեյզերի և Գատոյի ինստիտուտների հրապարակած Մարդկային ազատության ինդեքս — 2022 զեկույցում 165 երկրների շարքում 26-րդն է՝ 8.14 միավորով։ Մարդկային ազատությունը երկրներում որոշելու համար առանձնացվել է 39 չափանիշ՝ այդ թվում, թե որքան են մարդիկ ազատ օգտվում խոսքի իրավունքից, կրոնական միավորումներին, ցույցերին և հավաքներին մասնակցելու հնարավորություններից: Այն ներառում է նաև տվյալ երկրում անվտանգության, տեղաշարժվելու և տեղեկատվության ազատության, հանցագործության և բռնության դեպքերի ցուցանիշները: Զեկույցում տեղ են գտել 2020 թվականի տվյալները: Ըստ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի՝ 2020-ի համեմատ հիմա Հայաստանում մարդկային ազատությունը որոշակի նվազում է ունեցել:
Սակայն նշում է ՝ մեր երկրի համար կարևոր է զեկույցում արձանագրած դիրքը: Ըստ Մարդկային ազատության ինդեքս 2022 զեկույցի՝ լավագույն 5-յակում են՝ Շվեյցարիան, Նոր Զելանդիան, Էստոնիան, Դանիան և Իռլանդիան: