Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, այժմ Համայնքների պալատի անդամ Բորիս Ջոնսոնը ռեկորդային նվիրատվություն է ստացել բրիտանական խորհրդարանի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Նրա հաշիվը ստացել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ կրիպտո ներդրող և Brexit-ի երկրպագու Քրիստոֆեր Գարբորնից:
«Կանխիկ նվիրատվությունները բրիտանացի քաղաքական գործիչներն օգտագործում են քարոզարշավը ֆինանսավորելու, անձնակազմի ծախսերը և գրասենյակի սպասարկումը: Այդ միջոցներն օգտագործվում են նաև նախկին վարչապետներին հասարակական կյանքում աջակցելու համար»,- ասվում է Sky News-ի հոդվածում: Նախորդ ռեկորդը ՝ 150 հազար ֆունտ, պատկանում էր պատգամավոր Մայքլ Գովին 2009 թվականին:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.