Օրերս Իրանի Իսլամական Հանրապետության առևտրի պալատի ղեկավարի տեղակալ Մոհամմադ Կարբասին հայտնել է, որ Հայաստանը հետաքրքրված է համատեղ ավտոմեքենաշինության ոլորտում համագործակցության շուրջ: Նշենք, որ սա Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությամբ իրանական կողմի հետաքրքրվածության միակ դեպքը չի վերջին շրջանի համար: Այսպիսի ազդակների ակտիվությունը ընկալելի է և տրամաբանական աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին:Այդ թվում՝ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային վերաձևումների, իսկ այժմ՝ ռուսական տնտեսության շուրջ ստեղծված իրավիճակի: Մյուս կողմից, Իրանը հայտնեց Արևմուտքի կողմից շուրջ 7 մլրդ դոլար ակտիվների ապասառեցման մասին: Սա կարող է խթանել ընդհանուր առմամբ Իրանի կողմից ներդրումային ակտիվությունը:
;
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.