Վերջին տասը տարում Հայաստանի թռչնաֆաբրիկաները կարողացել են տարեկան միջինը 7-8 տոկոսով ավելացնել թռչնամսի արտադրության ծավալը: Աճը պայմանավորված է նաև պետական ծրագրերով նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ: Տեղական արտադրողներն օրական արտադրում են 42-45 տոննա թռչնամիս: Արտադրության ավելացումը, սակայն, խոչընդոտների է հանդիպում, ասում է թռչնաբույծների միության նախագահը: Տ
եղական թարմ պաղեցված թռչնամիս արտադրողները ներքին շուկայում սկսել են մրցակցել խոր սառեցված թռչնամիս ներկրողների հետ: Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ կանոնակարգերի արտոնությունների ավարտով պայմանավորված` պետք է բարձրանար նաև երրորդ երկրներից ներկրված թռչնամսի մաքսատուրքը, մինչդեռ թռչնամսի դեֆիցիտը կանխելու նպատակով արդեն երեք տարի է` պետական քվոտաներով թռչնամսի ներկրումը շարունակվում է:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.