IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

Financial Times. Apple-ը երեք տարվա ընթացքում առաջին անգամ եկամուտների անկում է ակնկալում

Դկտ 26, 2022 12:50
44

Apple-ի չորրորդ եռամսյակի զուտ շահույթը կնվազի ավելի քան 8%-ով Չինաստանում լոգիստիկ խափանումների և կորոնավիրուսային վարակների նոր ալիքի ֆոնին։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝  հղում անելով Visible Alpha վերլուծական ընկերությանը։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ չորրորդ եռամսյակում Apple-ի եկամուտը կնվազի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այսպիսով, ամերիկյան կորպորացիայի եկամուտների աճի շարանը, որը շարունակվում է 14 եռամսյակ անընդմեջ, կդադարեցվի։ Փորձագետները դա բացատրում են նրանով, որ iPhone սարքերի 90%-ը հավաքվում է Չինաստանում։ Covid-ի սահմանափակումների և դրանց վերացումից հետո դեպքերի կտրուկ աճի պատճառով Apple-ը բախվեց 5-ից 15 միլիոն սմարթֆոնների պակասի հետ։

Բացի այդ, ամերիկյան կորպորացիան դժվարություններ ուներ արդեն իսկ արտադրված սարքերի ներդրման հարցում։ Օրինակ ՝ Պեկինում Apple խանութներից մեկը ստիպված է եղել կրճատել աշխատանքային ժամերը, քանի որ նրա բոլոր աշխատակիցները հիվանդացել են: Արտադրական գծերում նույնպես աշխատողների պակաս կար։ Ըստ վերլուծաբանների ՝ առաջիկա երկուսից վեց ամիսները առանցքային կլինեն Apple-ի մատակարարումների կայունության համար ՝ Չինաստանում համաճարակաբանական իրավիճակի ֆոնին։Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի առաջին 20 օրվա ընթացքում Չինաստանում վարակվել է գրեթե 250 միլիոն մարդ: Համաճարակը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները թուլացրել են «covid-ի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը», որը պահպանվել է համաճարակի սկզբից։