Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում

IFC-ն և Ամունդի-Ակբան Հայաստանի ենթակառուցվածքներում ներդրումների ավելացմանն ուղղված գործընկերություն են սկսում

Դկտ 21, 2022 20:21
49
ADS
 Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը մեկնարկում են նոր համագործակցություն՝ Հայաստանի ենթակառուցվածքներում մասնավոր հատվածի ներդրումների արագացմանը նպաստելու, ինչպես նաև երկրում աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին օժանդակելու նպատակով։ Ամունդի-Ակբան ամոբղջ աշխարհում առաջին կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն է, որ միացել է IFC-ի «Համագործակցության մասին գլխավոր համաձայնագրին»: «Համագործակցության մասին գլխավոր համաձայնագիրն» ապահովում է զարգացող երկներում բազմաթիվ վարկատուների կողմից միասնական փաթեթով ընկերություններին ֆինանսավորում տրամադրելու պարզեցված եղանակ: Ըստ այս համաձայնագրի և կենսաթոշակային ֆոնդերի մասին օրենքի, երկու կազմակերությունները կգնահատեն Հայաստանի ենթակառուցվածքներում խոշոր ծրագրերի ֆինանսավորման իրագործելիությունը և հնարավորությունները։ Համաձայնագիրն ընդունող վարկատուներն օգտվում են IFC-ի վարկերի սինդիկացման հարթակից, որը զարգացող շուկաներում մասնավոր ընկերությունների համար ավելի քան 100 միլիարդ դոլար է ներգրավել, ինչպես նաև գործարքների կառուցվածքի սահմանման, պատշաճ ուսումնասիրության, բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման և ազդեցության չափորոշման ու գնահատման ոլորտում IFC-ի փորձառությունից։ IFC-ն մասնավոր կապիտալի մոբիլիզացման մասշտաբներն ընդլայնելու նպատակ ունի՝  ձևավորվող շուկաներում զարգացումն արագացնելու և կլիմայի մեղմմանը ու հարմարվողականությանն օժանդակելու համար։ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը, ավելի քան 700 մլն դոլար կառավարման ներքո ակտիվներով, հայաստանյան առաջատար կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչն է։ Այս համաձայնագիրը լրացնում է ֆրանսիական Ամունդիի և IFC-ի՝ դեռևս 2018թ.-ին մեկնարկած երկարաժամկետ համագործակցությունը, ըստ որի, վերջիններս հայտարարեցին զարգացող շուկաների վրա կենտրոնացած աշխարհի ամենամեծ նպատակային կանաչ պարտատոմսերի ֆոնդի՝ Amundi Planet Emerging Green One-ի գործարկման մասին: Ամունդին այս գործընկերությանը խթանում է զարգացող շուկաների պարտքային գործիքներում իր ներդրումային հնարավորություններով ու ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարչական) համապատասխանության հանձնառությամբ, իսկ IFC-ն՝ զարգացող երկրներում իր եզակի տարածմամբ: Երկու ընկերությունները միավորել են ուժերը՝ ներդրումային նորարարությունների, կանոնավոր կրթության և գիտելիքի փոխանցման ծրագրերի միջոցով կապիտալը զարգացող շուկաներ ուղղելու նպատակով, որոնք նախատեսված են թե՛ թողարկողների, թե՛ ներդրողների համար: «Մեր կողմից կառավարվող ֆոնդերի շահառուների համար արժանապատիվ կենսաթոշակ ապահովելը մեր հիմնական առաքելությունն է մնում։ Միևույն ժամանակ, մեր ներդրումների միջոցով Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը մեզ համար կարևոր է։ IFC -ի՝ ամենահեղինակավոր միջազգային հաստատություններից մեկի հետ սույն համաձայնագիրը մեզ կօգնի իրագործել մեր նպատակը»,-նշել է Ամունդի-Ակբա ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։ «Կայուն ենթակառուցվածքն առանցքային է զարգացող շուկաներում մարտահրավերներին դիմագրավելու համար, ինչի պատճառով էլ Հայաստանի ենթակառուցվածքներին օժանդակելը IFC-ի առաքելության կարևոր մասն է։ Ամունդի-Ակբային ողջունում ենք ներդրումային գործընկերների մեր հսկայական ցանցում։ Կապիտալի մոբիլիզացմամբ մեր նպատակը Հայաստանի ժողովրդի կյանքի վրա մեր ֆինանսավորման դրական ազդեցության ընդլայնումն է», — նշել է Հարավային Կովկասում IFC-ի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեն։ IFC-ն «Համագործակցության մասին գլխավոր համաձայնագիրը» ստեղծել է 2008 թվականին՝ համաշխարային ներդրողների շրջանում ավելի մեծ համագործակցություն խթանելու և զարգացող երկրներում մասնավոր հատվածի ֆինանսավորման պակասը լրացնելու համար։ Համաձայնագիրը սոցիալական, շրջակա միջավայրի վրա և տնտեսական դրական ազդեցություն ապահովելու համար առկա պատասխանատու կապիտալի ֆոնդն ընդլայնելու և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործմանն ու Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի նպատակներին օգնելուն ուղղված IFC-ի աշխատանքի անկյունաքարն է։   IFC-ի մասին

www.ifc.org

Master Cooperation Agreement
The MCA established the first standard for how Development Finance Institutions jointly finance developing-country firms.
08:16 PM
IFC-ն  Համաշխարհային  բանկի  խմբի  անդամ  է՝  զարգացման  խոշորագույն  գլոբալ կառույց, որը կենտրոնացած է նոր ձևավորվող շուկաներում մասնավոր հատվածի վրա։ IFC-ն աշխատում է 100-ից ավելի երկրում՝ իր կապիտալը, փորձառությունը և ազդեցությունը գործածելով զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու  համար։ 2022թ. ֆինանսական տարվա ընթացքում IFC-ն ռեկորդային՝ 32.8 միլիարդ դոլար է պարտավորվել ներդնել զարգացող երկրների մասնավոր ընկերություններում և ֆինանսական կառույցներում՝ մասնավոր հատվածի ներուժն իրացնելով  ծայրահեղ  աղքատությանը  վերջ  դնելու  և  համընդհանուր  բարգավաճումը խթանելու  համար, այն  ժամանակ, երբ տնտեսությունները պայքարում են համաշխարհային խորացող ճգնաժամերի ազդեցությունների դեմ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.ifc.org:   Հետևեք մեզ www.facebook.com/IFCwbg www.twitter.com/IFC_org www.youtube.com/IFCvideocasts www.ifc.org/SocialMediaIndex www.instagram.com\ifc_org Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ.-ին Հայաստանում։ Ընկերության 2 բաժնետերերն են Ամունդին (1,924 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ) և Ակբա բանկը (Հայաստանի խոշորագույն առևտրային բանկերից մեկը, որի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայի ամենալիկվիդային՝ A հարթակում)։ Ամունդի-Ակբան կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության (նոու-հաու), ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա: Հայաստանի կայուն զարգացման գործում առանցքային դեր ստանձնելու համատեքստում, Ամունդի-Ակբան ջանք չի խնայում երկրում ներդրումային միջավայր ձևավորելու և Հայաստանի ապագայում ներդնելու հարցում՝ ելնելով կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների լավագույն շահերից։