Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոքը Բրյուսելում ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը կիրառել մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Բուրբոքը նշել է, որ անկարգությունների մասնակիցների մահապատիժները մարդկանց վախեցնելու փորձ են։
«Այսօր մենք նախաձեռնել ենք պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ՝ ուղղված հենց այդ աներևակայելի հանցագործությունների համար պատասխանատուներին»,- պարզաբանել է Գերմանիայի արտգործնախարարը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում հրապարակայնորեն կախաղան են հանվել անկարգությունների երկու մասնակից։ Մահապատժի ենթարկված Մաջիդռեզա Ռահնավարդին մեղադրում էին երկու իրավապահների և չորս այլ աշխատակիցների դանակահարելու և չորսին վիրավորելու մեջ։ Ռահնվարդը դատապարտվել է Մաշհադի հեղափոխական դատարանի կողմից։ Տրիբունալներն արդեն ենթարկվել են միջազգային քննադատության ՝ մեղադրյալներին թույլ չտալով ընտրել իրենց պաշտպաններին կամ նույնիսկ տեսնել իրենց դեմ ուղղված ապացույցները: